- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
- Մարքեթինգի բաժին
Մարքեթինգի բաժին
ԵՊՀ մարքեթինգի բաժնի հիմնական գործառույթներից են հաղորդակցական նյութերի տարածման միջոցով ԵՊՀ հանրային դիրքի շարունակական բարելավումը, ԵՊՀ բրենդի զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև սոցիալական ցանցերում ԵՊՀ տեսանելիության ապահովումը:
ԵՊՀ մարքեթինգի բաժինը համալսարանի կրթական ու գիտահետազոտական աշխատանքները և գրանցած արդյունքները հանրությանն է ներկայացնում պաշտոնական կայքէջի, սոցիալական մեդիայի, ինչպես նաև ԶԼՄ-ի հետ համագործակցության միջոցով:
ԵՊՀ կայքէջում հրապարակվում են համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև հաջողություններ գրանցած ուսանողների, ԵՊՀ հետազոտողների գիտական նվաճումների, ֆակուլտետների գործունեության մասին պատմող և այլ տեղեկություններ: Այս նյութերի ստեղծման, ռուսերեն և անգլերեն թարգմանությունների, ինչպես նաև ԵՊՀ կայքէջի խմբագրական աշխատանքները կատարում է ԵՊՀ մարքեթինգի բաժինը:
Բաժինն ուսումնասիրում է կրթության ու համալսարանի վերաբերյալ հանրային ընկալումները, պահանջարկը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում հարցազրույցներ, նկարահանում և հանրայնացնում հաղորդաշարեր, ճեպազրույցներ:
Բաժինն ապահովում է ԵՊՀ տեսողական ինքնության պահպանումը. կատարում է ԵՊՀ բրենդային ապրանքների նախագծման, դիզայներական աշխատանքները, հետևում տպագրական աշխատանքների որակին՝ մշտական կապ պահելով ապրանքների մատակարարների հետ: Հիմնական գործառույթներից են ԵՊՀ ստորաբաժանումների համար տարբերանշանների, բուկլետների, ազդագրերի, այցեքարտերի, սոցիալական էջերի համար ետնանկարների, թեմատիկ պաստառների ստեղծման աշխատանքները:
Մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպական հիմնական աշխատանքներով ևս զբաղվում է Մարքեթինգի բաժինը:
Մարքեթինգի բաժինը մշտադիտարկում է կրթական ծառայությունների ոլորտը և ստացված տվյալների հիման վրա ԵՊՀ այլ ստորաբաժանումների հետ համատեղ մշակում և իրագործում է մարքեթինգային պլանը:
Բաժինն աջակցում է ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ հաղորդակցության կազմակերպմանը:
ԵՊՀ մարքեթինգի բաժինը համակարգում է նաև նորաստեղծ Տեղեկատվական կենտրոնի աշխատանքները, որի նպատակն է ուսանողներին, ինչպես նաև հետաքրքրված այլ անձանց տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ ԵՊՀ գործունեության, կրթական ծրագրերի և տարաբնույթ այլ հարցերի վերաբերյալ:
Աշխատակիցներ
Վիկտորյա
Անդրանիկի
Գրիգորյան
Մասնագետ
Էլ. հասցե՝
Լիանա
Հրաչյայի
Կարապետյան
Ավագ մասնագետ
Էլ. հասցե՝
Սուսաննա
Սուրենի
Հակոբյան
Կրտսեր մասնագետ
Էլ. հասցե՝
Տաթևիկ
Լևիկի
Նաջարյան
Կրտսեր մասնագետ
Էլ. հասցե՝
Լուսինե
Ռազմիկի
ՆավասարդյանՆամագերդի
Դիզայներ
Էլ. հասցե՝
Զարինե
Գարեգինի
Սառաջյան
Ավագ մասնագետ
Էլ. հասցե՝
Գառնիկ
Գառնիկի
Սիրեկանյան
Կրտսեր մասնագետ
Էլ. հասցե՝
Զինա
Արմենի
Օհանյան
Ավագ մասնագետ
Էլ. հասցե՝
Ալբինա
Հարությունի
Խանզրատյան
քաղ/իրավ
Էլ. հասցե՝