- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին
Երևանի պետական համալսարանում սկզբնապես գործել է փիլիսոփայության ամբիոն, որի հիման վրա 1964 թ. պատմության ֆակուլտետում բացվել է փիլիսոփայության բաժին։ 1982 թ․ այն առանձնացել է պատմության ֆակուլտետից, և ստեղծվել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ։ 1991 թ․ սոցիոլոգիան առանձնացել է փիլիսոփայությունից և դարձել ինքնուրույն բաժին, որից էլ 1995 թ. ստեղծվել է սոցիալական աշխատանքի բաժինը:
1992 թ․ ֆակուլտետում բացվել է հոգեբանության բաժին, և ֆակուլտետը վերանվանվել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: 2004 թ. սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բաժիններն առանձնացել են ֆակուլտետից և ձևավորել ինքնուրույն ֆակուլտետ, իսկ մայր ֆակուլտետը վերանվանվել է փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և թղթակից անդամ, դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ և դոցենտներ: Ֆակուլտետի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում։
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Nature connectedness and well-being: Evidence from a multi-national investigation across 75 countries
Հոդված
ԻՐԱԿԱՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԱՌԿԱ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Հոդված
ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՍԹՐԵՍԻ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Հոդված
Психологические факторы эффективности принятия решений борцами в соревновательных условиях
Կոնտակտներ
Դեկան` փիլ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ալեքսան Բաղդասարյան
Ֆակուլտետի գրասենյակ`
Հեռ․՝ (+374 60) 710 632
(ներքին՝ 76-32)
Էլհասցե՝ phil_psy@ysu.am