ԱՓՓԻԵՐ
Ծրագրի անվանումը՝ PROJECT252: DEvision-Digitally Connecting Real and Virtual Environments
Ծրագրի նկարագրությունը՝ DEvision նախաձեռնությունը միտված է գործընկեր ուսումնական հաստատությունների բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում աշխարհագրատարածականության վերաբերյալ առցանց և հիբրիդային կրթական մոդուլներ ներդնելուն:
Նախաձեռնությունը կիրառում է «Թվային Երկիր մոլորակ»-ի հայեցակարգը և թվային փոխակերպումների այնպիսի հայցեկարգեր, որոնք ազդում են հասարակության, տնտեսության և շրջակա միջավայրի վրա:
Ծրագրի գործընկերները կբացահայտեն կրթության ոլորտի ժամանակակից թվային և առցանց տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները:
Իրական և վիրտուալ աշխարհի խնդիրների հատման խաչմերուկում առաջանում Է հետազոտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտություն, որպեսզի դրանք նպաստեն տարածաշրջանային զարգացմանը՝ բավարարելով տնտեսության և հասարակական պատասխանատվության համար անհրաժեշտ կայուն զարգացման կարիքները:
Ծրագրի նպատակն է ծանոթացնել «Թվային Երկիր մոլորակ» հայեցակարգին՝ ծրագրի շրջանակում մշակելով և ներդնելով հետևյալ առարկաները՝
Թվային Երկիր մոլորակի հիմունքներ (Digital Earth Basics),
Աշխարհագրատարածականության մոդելներ և ներկայացուցչություն (Geospatial Models and Representations),
Գեովիզուալիզացում և հաղորդակցություն (Geovisualisation and Communication),
Հեռակառավարում և պատկերի վերլուծություն (Remote Sensing & Image Analysis),
Տարածական վերլուծություն՝ կիրառական զարգացման ինտեգրված տարրերով (Spatial Analysis with Integrated Elements for Application Development):
Այս կրթական ռեսուրսներն ապահովում են մեկ կիսամյակի ուսումնական ծրագրին համապատասխան ուսումնական պլան և տարբեր գիտակարգերի համար ներառում են սոցիալական, տնտեսական և կառավարչական հայեցակարգեր:
Կրթության մեջ և մասնագիտական փորձառություններում ցուցադրումների և թվային փոխակերպումների մոդելի լիարժեք կիրառման շնորհիվ «DEvision» նախաձեռնությունը էական ազդեցություն կունենա թե՛ մասնակից կրթական հաստատությունների վրա և թե՛ դրանցից դուրս:
Ծրագրի համակարգող՝ Զալցբուրգի համալսարան (Ավստրիա)
Ծրագրի մասնակիցները
Զալցբուրգի համալսարան, Երևանի պետական համալսարան, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան, Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան։
Ծրագրի տևողությունը՝ 01.03․2022 – 28.02.2025 (36 ամիս)
Ծրագրի կայքէջ՝ www.devision.cloud
Project373
Ծրագրի անվանում՝ Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում| BioBarFungArm
BioBarFungArm նախագիծը խթանում է ավստրիական և հայկական գիտակրթական հաստատությունների համագործակցությունը սնկերի բազմազանության հետազոտությունների և ԴՆԹ բարկոդավորման զարգացման ուղղությամբ: Նախագիծը միտված է ուժեղացնու հետազոտական կարողությունները, խթանելու բարձրագույն կրթությունը և աջակցցելու կայուն զարգացմանը։ Այն ամրապնդում է համագործակցությունը համալսարանների միջև՝ վերապատրաստելով երիտասարդներին, ծանոթացնելով նրանց ժամանակակից սնկաբանական և բուսաբանական հետազոտությունների մեթոդների հետ:
BioBarFungArm ծրագիրը հավատարիմ է գենդերային բաղադրիչի ներառմանը՝ ապահովելով հավասար հնարավորություններ կանանց համար։ APPEAR ծրագրի շրջանակում այն համահունչ է Կայուն զարգացման 4-րդ, 5-րդ և 15-րդ նպատակներին՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։ Նախաձեռնությունն աջակցում է STEM կրթությանը, որը կարևոր է այնպիսի գլոբալ մարտահրավերների համար, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը և թվայնացումը, ինչպես նաև նպաստում է բնական գիտությունների զարգացմանը Հայաստանում։
Հայաստանում սնկաբանության և անտառային էկոհամակարգերի պահպանության ոլորտի մասնագետների պատրաստումը ծրագրի կարևոր ուղղություններից մեկն է: Նախագիծն արդիականացնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսումնական ծրագրերը՝ զարգացնելով շրջանավարտների լաբորատոր հմտությունները և բարձրացնելով նրանց պահանջվածությունը գործատուի կողմից: Միջազգային համագործակցության շրջանակում աջակցություն կտրամադրվի գիտությանը և կրթությանը՝ ապագա սերունդներին ապահովելով բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթությամբ։
Ծրագրի համակարգող՝ Սիրանուշ Նանագյուլյան
Համակարգող համալսարան՝ Երևանի պետական համալսարան
Գործընկեր համալսարաններ՝ Բույսերի և կենսաբազմազանության ուսումնասիրությունների ամբիոն, Department of Botany and Biodiversity Research, University of Vienna (Irmgard Greilhuber)
Scientific and Production Center «Armbiotechnology» of the National Academy of Sciences Republic of Armenia (Valeri Bagiyan)
Գործընկեր երկրներ՝ Հայաստան
Տևողությունը՝ 01․03․2025-28․02․2027 (24 ամիս)
Հետադարձ կապ՝ snanagulyan@ysu.am
Project252
Ծրագրի անվանում՝ Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում
Ծրագրի համակարգող՝ Այնուրա Նազարկուլովա
Համակարգող համալսարան՝ Զալցբուրգի համալսարան
Գործընկեր համալսարաններ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, Ղրղզստանի Ն. Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան
Գործընկեր երկրներ՝ Հայաստան, Ղրղզստան
Project277
Ծրագրի անվանում՝ Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների գնահատում ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար մասնակցային մոտեցման միջոցով
Ծրագրի համակարգող՝ Վերենա Ռադինգեր-Պիր
Համակարգող համալսարան՝ Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարան, Վիեննա
Գործընկեր համալսարաններ՝ Երևանի պետական համալսարան, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Գործընկեր երկիր՝ Հայաստան
Project278
Ծրագրի անվանում՝ Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկ կենսահսկողության կարողությունների հզորացում
Ծրագրի համակարգող՝ Մարինե Առաքելյան
Համակարգող համալսարան՝ Երևանի պետական համալսարան
Գործընկեր համալսարաններ՝ Վիեննայի անասնաբուժական բժշկության համալսարան, Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարան, Վիեննայի բժշկական համալսարան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
Գործընկեր երկիր՝ Հայաստան
Prep21
Ծրագրի անվանում՝ Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկ բիովերահսկման կարողությունների հզորացում
Համակարգող համալսարան՝ Երևանի պետական համալսարան
Prep249
Ծրագրի անվանում՝ Հայաստանում ինվազիվ բույսերի և սնկերի կենսաբազմազանություն
Համակարգող համալսարան՝ Երևանի պետական համալսարան
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«APPEAR»-ի կողմից ֆինանսավորվող «APPEAR Academic Project 373» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Վիեննայի համալսարան: Գործուղման ընթացքում անցկացվել են մեկնարկային աշխատաժողով և գիտական քննարկումներ «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» թեմայով ծրագրում ընդգրկված արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ: Աշխատաժողովին ներկա է գտնվել նաև «OeAD-GmbH – Austria’s Agency for Education and Internationalisation» ծրագրի համակարգող Էլկե Ստինիգը:
Մանրամասներն այստեղ։