
Տնտեսական քաղաքականություն և իրավունք
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի շրջանավարտների (տարբեր մասնագիտությունների) համար, որոնք ցանկանում են զարգացնել մասնագիտական որակները, ստանալ նոր գիտելիքներ և տիրապետել տնտեսական իրավիճակները գնահատելու և առաջացած խնդիրները հաղթահարելու հմտությունների:
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներն ունեն կիրառական նշանակություն և ուղղվածություն, վերաբերում են տնտեսական զարգացման արդի խնդիրներին, մարտահրավերներին և ոլորտային փոփոխությունների կանխատեսումներին, տնտեսական քաղաքականությունների մշակմանը, տնտեսությունում հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործիքակազմի տիրապետմանը:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է` համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (մանրամասները՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել աշխատանքի շուկաների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ ունակ իրավիճակները գնահատելու և արդյունավետ որոշումներ ընդունելու, ուսանողներին տալ տեսական գիտելիք և գործնական հմտություններ տնտեսական զարգացման տարաբնույթ խնդիրներ լուծելու նպատակով: Հիմնական նպատակներից է ապահովել տնտեսական իրավիճակների վերլուծություններ և հետազոտություններ կատարելու մեթոդներին, մոդելներին և գործիքակազմին տիրապետելու հմտություններ, տալ անհրաժեշտ գիտելիքներ իրավական-օրենսդրական դաշտում կողմնորոշվելու և արդյունավետ քաղաքականություն մշակելու համար, ուսանողներին զինել տնտեսական ռազմավարությունների մշակման, դրանց նպատակաուղղված և ադապտիվ ներդրման հմտություններ:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողը կտիրապետի տնտեսության ուսումնասիրության և հետազոտություններ իրականացնելու մեթոդաբանությանը և գործիքակազմին, կկարողանա իրականացնել պետական և տնտեսական կառավարման ոլորտում սահմանված տնտեսաիրավական նորմերի գնահատում, մշակել զարգացման ծրագրեր՝ ժամանակակից օպտիմիզացիոն, էկոնամետրիկ և այլ մեթոդների կիրառությամբ, վերլուծել և գնահատել լոկալ և գլոբալ շուկաների շոկերը և դրանց հաղթահարման ուղիները, վերլուծել տնտեսության տարբեր ոլորտների կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքները և եղանակները, տիրապետել տնտեսական ռազմավարությունների մշակման հմտություններին:
Երկրորդ կուրսում ուսանողներն անցնում են 6 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա գործընկեր կազմակերպություններում և տնտեսության մասնավոր հատվածում։
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել կրթության հաջորդ մակարդակում՝ հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում:
Կոնտակտներ
«Տնտեսական քաղաքականություն և իրավունք» կրթական ծրագրի ղեկավար՝
Գագիկ Գալստյան