Միջազգային տնտեսական հարաբերություններ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 1,5 տարի։
Շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության մագիստրոս։
Ընդունելության քննությունը՝ գրավոր:
Դասերի սկիզբը՝ ժամը 18:30-ին։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսագետների, որոնք կարող են աշխատել մշակութային տարբեր միջավայրերում` հաշվի առնելով վարքագծի սոցիալական և տնտեսական տարբեր նորմեր և կանոններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ պետական կամ մասնավոր այն ընկերություններում, որոնց գործունեությունը կապված է արտաքին հատվածի հետ, ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալած միջազգային տնտեսական կազմակերպությունների գրասենյակներում։
Առավելությունները
Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երկրի (առավել ևս ՀՀ-ի նման փոքր զարգացող երկրների) համար միջազգային տնտեսական հարաբերությունների դերը գնալով մեծանում է՝ ուսանողների մրցակցային առավելություններն առավել ակնհայտ են դառնում:
Մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են ՀՀ տարբեր կազմակերպություններում, որտեղ կան արտաքին տնտեսական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ: Հիմնվելով նախկին տարիների փորձի վրա՝ հարկ է նշել, որ առկա է աշխատանքի առաջարկի հնարավորություն պրակտիկայի ընթացքում։
Մագիստրոսական կրթական ծրագրում ներգրավված են տվյալ ոլորտի լավագույն մասնագետները, այդ թվում՝ հրավիրյալ դասախոսներ այլ բուհերից, գիտահետազոտական կենտրոններից և ֆինանսական ոլորտից:
Կարիերայի հնարավորությունները
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել հանրապետությունում գործող միջազգային այնպիսի տնտեսական կազմակերպությունների գրասենյակներում, ինչպիսիք են՝
Համաշխարհային բանկը,
Արժույթի միջազգային հիմնադրամը,
ՄԱԿ-ի տնտեսական կառույցները,
ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանատները:
ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների զգալի մասն ունի արտաքին տնտեսական կապերով զբաղվող վարչություններ և բաժիններ, որտեղ կարող են աշխատել տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները: ՀՀ-ում գործող առևտրային բանկերը զբաղվում են արտաքին առևտրի ֆինանսավորման հարցերով, միջազգային վարկերի սպասարկումով, արժութաֆինանսական գործարքներով, միջազգային տարբեր բանկերի հետ թղթակցային հարաբերություններով: Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղվել նշված բոլոր գործառույթներով:
Կոնտակտներ
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար`
տ.գ.թ., դոցենտ Հասմիկ Հովհաննիսյան