ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը դիմելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժինը):
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 2-27-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 2-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 18-ը ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000)։
Ի գիտություն 2025/2026 ուսումնական տարվա 1-ին փուլի դիմորդների`
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 22-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000):
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սկանավորված).
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է դրանք ձեռագիր ավելացնել և սկանավորել։
*2025 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2025 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված ու ստորագրված:
*Դիմորդի ներկայացրած դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրավասու է ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջելու «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի իսկության մասին:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության քննության հարցաշար
- Անվանական և իրական ՀՆԱ: Գների ինդեքսները, դրանց տեսակները
- Աշխատանքի պահանջարկ և առաջարկ. ֆունկցիաները
- Աշխատանքի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում
- Ամբողջական առաջարկի ֆունկցիան. դասական և քեյնսյան մեկնաբանությունները
- Ամբողջական պահանջարկի ֆունկցիան
- Սպառման, խնայողությունների և տոկոսադրույքի փոխառնչությունները
- Խնայողությունների, ներդրումների և ընթացիկ հաշվի ֆորմալ վերլուծությունը: Ընթացիկ հաշիվը և միջազգային առևտուրը: Առևտրային հաշվեկշիռ
- Փողի տեսակները և ֆունկցիաները: Փողի առաջարկը: Փողի բազա և զանգված
- Դեպոզիտային, վարկային և փողի մուլտիպլիկատորներ
- Փողի գործառնական և սպեկուլյատիվ պահանջարկը: Բաումոլ-Թոբինի մոդելը
- Փողի զանգվածի, փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Փողի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում: LM կորը, դրա հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
- Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում. Քեյնսյան խաչը: Բազմարկիչ
- Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում. IS կորը, դրա հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
- IS-LM մոդելը: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները IS-LM մոդելում
- IS-LM մոդելը և ամբողջական պահանջարկի կորը
- Մանդել-Ֆլեմինգի մոդելը լողացող փոխանակային կուրսի դեպքում
- Մանդել-Ֆլեմինգի մոդելը հաստատագրված փոխանակային կուրսի դեպքում
- Փոխանակային կուրսերը և գնողունակության համարժեքությունը: Միջազգային տոկոսային արբիտրաժ
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները:
- Ֆիլիպսի կորը և դրա մոնետարիստական մեկնաբանությունը. կապը AD-AS մոդելի հետ
- Տնտեսական պարբերաշրջանը (ցիկլը): Ցիկլի փուլերը: Ցիկլային և ոչ ցիկլային տատանումներ: «Մեծ դեպրեսիան»
- Եկամուտների բաշխման տնտեսական հիմքերը: Լորենցի կորը և Ջինի գործակիցը
- Ընդհանուր և սահմանային օգտակարություն: Փոխարինման սահմանային նորմի և սահմանային օգտակարության կապը
- Պահանջարկի ֆունկցիայի գնային և ոչ գնային գործոնները: Առաձգականություն
- Ընդհանրացված, գնային, եկամտային և խաչաձև պահանջարկի ֆունկցիաներ: Սպառողական բարիքների տիպերը: Գիֆֆենի պարադոքսը: Էնգելի կորերը
- Սպառողական ավելցուկ և օպտիմալ փոխհատուցում
- Ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումը զուտ մենաշնորհի պայմաններում: Բնական մոնոպոլիաները և դրանց կարգավորումը
- Ռեսուրսների համամասնության Հեկշեր–Օհլինի թեորեմը և համաշխարհային շուկայում գործոնների գների հավասարեցումը
- Եկամուտների բաշխման վրա արտաքին առևտրի ազդեցության Ստոլպեր–Սամուելսոնի թեորեմը
- Արտաքին առևտրի վրա տնտեսական աճի ազդեցության Ռիբչինսկու թեորեմը
- Մաքսային և ոչ մաքսային քաղաքականությունների ազդեցությունը արտաքին առևտրի վրա
- Ռեսուրսների համամասնության թեորեմի ստուգումը. Լեոնտևի պարադոքսը և դրա մեկնաբանությունները
- Մրցակցային առավելությունների Պորտերի տեսությունը
- Վճարային հաշվեկշիռը, դրա կառուցվածքը և կարգավորման եղանակները
- Արտաքին առևտրի հավասարակշռությունը. մեկնաբանությունը Էջվորդի արկղի միջոցով
- Արժութային փոխարժեքը, դրա տեսակները և արժութային գործարքները
- Գլոբալ տնտեսական հիմնախնդիրները և միջազգային տնտեսական ինտեգրումը
- Զարգացած, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների տնտեսությունների առանձնահատկությունները
- Պետությունը և շուկան: Պետության տնտեսական գործառույթները
Գրականության ցանկ
- Թորոսյան Թ., Միջազգային տնտեսագիտություն. առևտուր և ֆինանսներ Ե., 2005։ 
- Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997։ 
- Макконел К. П. Брю С. Л. Макроэкономика (ցանկացած հրատ.)․ 
- Сакс Дж., Ларрен Ф. Макроэкономика: глобальный подход. Москва 1996. 
- Тарасевич Л. С., Гребенников П. И., Леусский А. И. Макроэкономика. (ցանկացած հրատ.)․ 
- Халл Вариан. Микроэкономика. Промежуточный уровень. Современный подход 
- Ломакин В. К. “Мировая экономика”, М., 2007. 
- Экономика предприятия. Под ред. Волкова, М., 2003. 
- Дж. Стиглиц; Экономика государственного сектора. М., 1997.
 
 
          