Շուկայագիտություն (մարքեթինգ)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 1,5 տարի
Շնորհվող որակավորումը՝ կառավարման մագիստրոս
Ընդունելության քննությունը` գրավոր
Դասերի սկիզբը՝ երեկոյան՝ ժամը 18:30-ից
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն շուկայագիտության ոլորտում մշակելու մարքեթինգային ռազմավարություններ, կատարելու մարքեթինգային հետազոտություններ և վերլուծություններ, կիրառելու թվային մարքեթինգի գործիքակազմ, կազմակերպելու մարքեթինգային արշավներ, իրականացնելու ապրանքների/ծառայությունների դիրքավորման, առաջմղման, բրենդի կառավարման գործընթացներ տեղական/միջազգային շուկաներում և կարող են հիմնադրել ու ղեկավարել մարքեթինգային կազմակերպություններ, ղեկավարել մարքեթինգային նախագծեր, ինչպես նաև տարբեր ոլորտների միջին և խոշոր կազմակերպությունների մարքեթինգային բաժիններ։
Առավելությունները
Հաշվի առնելով աշխատաշուկայում շուկայագետների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը, ինչպես նաև գործատուների պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ պատրաստելու արդի մարտահրավերը՝ առարկայական ծրագրերը մշտապես կատարելագործվում են միջազգային առաջատար բուհերի փորձին համահունչ:
Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են «Թվային մարքեթինգ» («Digital marketing»), «Բրենդի կառավարում» («Brand Management»), «Ռազմավարական մարքեթինգ» («Strategic Marketing»), «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում» («CRM»), «Մարքեթինգային տվյալների անալիտիկա» («Marketing Data Analysis»), «Նեյրոմարքեթինք» («Neuromarketing»), «Գովազդ և առաջխաղացում» («Advertising and Promotion»), «Նախագծերի կառավարում» («Project Management»), «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցություններ» («PR and Communications»), «Սպառողական վարքի կառավարում» («Management of Consumer Behavior»), «Պրոֆայլինգ» («Profiling»), «Վաճառքի հմտություններ և մարքեթինգ» («Sales and Marketing») և այլ դասընթացներ։
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմում ներգրավված են ինչպես ակադեմիական փորձ ունեցող (գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, դոկտորներ, պրոֆեսորներ), այնպես էլ հրավիրյալ նեղ ոլորտային մասնագետներ՝ մարքեթինգային կազմակերպությունների հիմնադիրներ, ղեկավարներ, խոշոր կազմակերպությունների մարքեթինգի բաժինների ղեկավարներ:
Ուսումնառության ընթացքում ուսանողների համար կազմակերպվում են վարպետության և արտալսարանային դասեր:
Ավարտական կուրսում ուսանողներն անցնում են 3 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա մարքեթինգային կազմակերպություններում կամ խոշոր կազմակերպությունների մարքեթինգի բաժիններում:
Կարիերայի հնարավորությունները
Ուսումնառության ընթացքում ձեռք բերելով և՛ ակադեմիական գիտելիքի, և՛ պրակտիկ հմտությունների մեծ պաշար, ուսանողները՝ որպես որակավորված մասնագետներ, ստանում են աշխատանքի առաջարկ ինչպես ուսումնառության շրջանում և պրակտիկայի ընթացքում, այնպես էլ մագիստրոսի որակավորում ստանալուց հետո:
Տվյալ կրթական ծրագրի շրջանավարտը հնարավորություն ունի աշխատելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններում որպես մարքեթինգային կազմակերպությունների ղեկավար, տարբեր ոլորտների կազմակերպությունների մարքեթինգի բաժնի ղեկավար, պրոդուկտ մենեջեր, բրենդ մենեջեր, PR մենեջեր, շուկայի զարգացման պատասխանատու, մերչնդայզեր և այլն:
Կոնտակտներ
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար`
Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ