ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
1-ին փուլով ընդունելության մասին
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 30-ը՝ մինչև 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ․ հուլիսի 4-ին:
Ընդունելության 1-ին փուլում անվճար համակարգ ընդունված դիմորդների ցանկը կտեղադրվի ԵՊՀ կայքէջում։
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2023/2024 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս․թ․ հուլիսի 20-ը ներառյալ։
2-րդ փուլով ընդունելության մասին
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվելու են ընթացիկ տարվա հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս․թ․ օգոստոսի 22-ին և 23-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2023/2024 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ:
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).
1. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
2. լուսանկար (3X4 չափսի),
3. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
4. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
5. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է դրանք ձեռագիր ավելացնել և սքանավորել:
*2023 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
- Առաջարկ և պահանջարկ. առաջարկի և պահանջարկի ոչ գնային գործոնները, առաձգականություն
- Փողի տեսակները և գործառույթները․ փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Բանկային համակարգ. կառուցվածքը, գործառույթները, գործունեության և կարգավորման առանձնահատկությունները
- Ձեռնարկատիրական գործունեության էությունը, գործառույթները և խնդիրները
- Ձեռնարկատիրական գործունեության պլանավորումը և կազմակերպումը. բիզնես պլան
- Ձեռնարկատիրական գործունեության ռազմավարական կառավարման տրամաբանությունը և փուլերը
- Հարկերի էությունը և տեսակները
- Կազմակերպության աշխատանքային, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարում
- Կազմակերպության եկամուտները և ծախսերը․ արտադրանքի ինքնարժեքը
- Կազմակերպության շահույթը, շահութաբերության ցուցանիշները
- Ռիսկերի էությունը, գնահատումը և նվազեցման եղանակները
- Մենեջմենթի դասական և ժամանակակից ուղղությունները
- Կառավարման էությունը և գործառույթները
- Կազմակերպությունների ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
- Շուկայի ուսումնասիրություն և SWOT վերլուծություն
- Մ. Պորտերի մրցակցային ուժերը և ռազմավարությունները
- Կառավարչական որոշումների ընդունման գործընթացը և փուլերը
- Առաջնորդությունը և իշխանության դրսևորման ձևերը կազմակերպությունում
- Հաղորդակցության ուղիները և դրանց արդյունավետության բարձրացման եղանակները
- Թիմեր, թիմերի տեսակներ, թիմերի արդյունավետության բարձրացման եղանակները
- Մոտիվացիայի տեսությունները
- Շուկայի սեգմենտավորումը, սկզբունքները և չափանիշները
- Շուկայագիտության գործունեության ոլորտները․ մարքեթինգային ռազմավարություններ
- Մարքեթինգային տեղեկատվության վերլուծության համակարգը
- Իրացման խթանման միջոցառումները․ գնային քաղաքականություն․ գովազդ
- Հոգեբանության ուսումնասիրման օբյեկտը և առարկան, հոգեբանության խնդիրների շրջանակը
- Հոգեբանության հիմնական բնագավառները՝ հիմնարար և կիրառական․ հոգեբանության բնագավառների զարգացումը և ձևավորումը
- Հոգեբանության զարգացման պատմական պարբերացում
- Հոգեբանության մեթոդաբանությունը և հոգեբանական ուսումնասիրման հիմնական մեթոդները
- Փորձարարական հոգեբանության հիմնախնդիրները․ գիտափորձը հոգեբանական հետազոտություններում
- Հոգեկանի կառուցվածքը (հոգեկան գործընթացներ, հոգեկան վիճակներ, հոգեկան հատկություններ)
- Անձի տեսություններ
- Սոցիալական դերերի տեսությունը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ավանեսյան Հ. Մ., Հովհաննիսյան Ս. Վ., Հովհաննիսյան Հ. Ռ., Ասրիյան Է. Վ., Հոգեբանություն (դեմքեր, փաստեր): Ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2010 թ․:
- Արզումանյան Ս. Ջ. և հ/հ. Կիրառական հոգեբանության պրակտիկում, Երևան, 2002 թ․:
- Խաչատրյան Ն., Սահակյան Ն., Ձեռնարկատիրության հիմունքներ․ ուսումնական ձեռնարկ, Երևան, 2018 թ․:
- Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997 թ.։
- Նալչաջյան Ա. Հոգեբանության հիմունքներ, Երևան, 1998 թ․:
- Макконел К. П., Брю С. Л., Макроэкономика, 21-е издание, 2021.
- Экономика предприятия. Под ред. Гришина В. И., Силина Я. П., М., 2019.
- Daft L. Richard, Management, Tenth edition, 2015․
- Kotler F., Keller K., Marketing Management, 15th edition, 2014.
- Kotler F., Arstrong G., Principles of Marketing, 13th edition, 2020.