Ընդունելության քննության անցկացման ձևաչափը
Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, ուսման վարձը՝ 500.000 ՀՀ դրամ։
Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ տեղեկություն
Դասապրոցեսը կազմակերպվում է ցերեկային ձևաչափով, շաբաթական մոտ 3–4 օր։ Դասերը ներառում են տեսական և գործնական բաղադրիչներ, լաբորատոր աշխատանքներ, տարածական տվյալների մշակում և մասնագիտական ծրագրային գործիքների կիրառում։
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
1. Աշխարհագրական քարտեզը և դրա տարրերը
2. Քարտեզագրական պրոյեկցիաներ, պրոյեկցիաների դասակարգումը՝ ըստ աղավաղման բնույթի և ըստ օգտագործված օժանդակ մարմնի
3. Պայմանական նշաններ, պայմանական նշանների համախմբում և ստանդարտացում
4. Քարտեզի մաթեմատիկական հիմքի տարրերը
5. Գեներալիզացիա, գեներալիզացիայի տեսակները և գործոնները
6. Աշխարհագրական ատլասներ, ատլասների տեսակները,
7. Քարտեզի մասշտաբ, կոորդինատային ցանց
8. Քարտեզագրական ինֆորմացիայի էությունը
9. Քարտեզագրական նշանները և դրանց դերը քարտեզի վրա
10. Ատլասները՝ որպես քարտեզագրական հանրագիտարաններ, դրանց տեսակները
11. Վեկտորային գրաֆիկական ինֆորմացիան ԱՏՀ-ում, 0-չափ, 1-չափ, 2-չափ, 3-չափ գրաֆիկական օբյեկտները
12. Ռաստրային գրաֆիկական ինֆորմացիայի մուտքագրումը համակարգ, փուլերը
13. Թվային քարտեզներում վեկտորային սխալները, թվային քարտեզագրության և ԱՏՀ գրաֆիկայի առանձնահատկությունները
14. Թվային քարտեզագրության տվյալների աղբյուրները
15. Անշարժ գույքի տնտեսագիտական հասկացությունը
16. Անշարժ գույքը՝ որպես ապրանք, նրա յուրահատկությունները
17. Անշարժ գույքի կենսացիկլը
18. Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրությունը. կառուցվածը և ֆունկցիաները
19. Անշարժ գույքի գնահատման հասկացությունները, նպատակները և սկզբունքները
20. Անշարժ գույքի հետ իրականացվող քաղաքացիաիրավական գործընթացները
21. Հողային ռեսուրսների մոնիթորինգի օբյեկտը, մոնիթորինգի մեթոդները
22. Հողային ռեսուրսների բովանդակությունը և կառուցվածքը
23. Անշարժ գույքի սուբյեկտներն ու օբյեկտները
24. Հողային ֆոնդի դասակարգումը՝ ըստ նպատակային նշանակության
25. Շենքերի և շինությունների դասակարգումը
26. Կադաստրային ծածկագրում
27. Կադաստրային քարտեզագրման աշխատանքների նկարագրությունը
28. Անշարժ գույքի հասցեավորման հիմնական սկզբունքներն ու դրույթները
29. Քաղաքաշինական փաստաթղթերի տեսակները և դրանց բնութագիրը
30. Տիեզերական հանույթի տարատեսակները, դրանց կիրառումը գործնական նպատակներով
31. Ինֆրակարմիր և ռադիոլոկացիոն հանույթների առավելությունները և թերությունները
32. Լուսանկարչային և սկաներային հանույթների առավելությունները և թերությունները
33. Հասկացություն աէրոֆոտոհանույթի մասին, աէրոֆոտոհանույթի նյութերը
34. Ռելիեֆի պատկերումը հատակագծերի և քարտեզների վրա
35. Հորիզոնականներ, նրանց հատկությունները
36. Հանույթային աշխատանքների էությունը
37. Ուղիղ և հակադարձ գեոդեզիական խնդիրներ, նրանց կիրառումը
38. Երկրի ձևը և չափերը
39. Ընդհանուր հասկացություն չափումների մասին, չափումների սխալները
40. Տված մեծության անկյան տեղափոխումը բնության մեջ
41. Տված մեծության գծի տեղափոխումը
42. Միջին թվաբանականը և նրա հատկությունը
43. Նախագծի տեղափոխումը բնության մեջ
44. Մակերեսների չափման մեխանիկական եղանակը
45. Հանույթի կատարման եղանակները
46. Գեոդեզիական ցանցի կառուցման սկզբունքը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Հայերեն գրականություն
1. Բաբայան Հ. Ա., Մեթանջյան Վ. Ա., Էֆենդյան Պ. Ս., Գեոդեզիա, մաս 1, Երևան, 2008, 167 էջ։
2. Բաբայան Հ. Ա., Էֆենդյան Պ. Ս., Մեթանջյան Վ. Ա., Գեոդեզիա, մաս 2, Երևան, 2009, 185 էջ։
3. Բաբայան Հ. Ա., Էֆենդյան Պ. Ս., Մեթանջյան Վ. Ա., Գեոդեզիա, մաս 3, Երևան, 2011, 154 էջ։
4. Բաբայան Հ. Ա., Մանուկյան Ն. Վ., Քարտեզների գեոդեզիական հիմք, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2012։
5. Բաբայան Հ. Ա., Մեթանջյան Վ. Ա., Քարտեզագրություն, ուսումնական ձեռնարկ, Երևան, 2019։
6. Եզեկյան Ա. Ս., Էֆենդյան Պ. Ս., Հողային կադաստր, Երևան, 2008։
7. Եզեկյան Ա. Ս., Գյուղատնտեսական հողերի կադաստրային գնահատումը, Երևան, 2014։
8. Կարապետյան Գ. Մ., Տեղագրության (տոպոգրաֆիա) պրակտիկում, Երևան, 2004։
9. Ստեփանյան Ս. Մ., Հովհաննիսյան Վ. Փ., Գրիգորյան Ա. Լ., Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում, Երևան, 2007։
10. Ստեփանյան Ս. Շ., Վարդանյան Ա. Ա., Անշարժ գույքի կենսացիկլի կառավարում, Երևան, 2009։
11. Հովհաննիսյան Վ. Փ., Տվյալների մշակման մաթեմատիկական հիմունքները և անշարժ գույքի գնահատումն ու անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, Երևան, 2009։
12. Հովհաննիսյան Հ. Մ., Քարտեզագրություն, Երևան, 1973։
Ռուսերեն գրականություն
13. Берлянт А. М., Картография, Москва, 2002։
14. Варламов А. А., Гавриленко В. А., Гальченко С. А., Ломакин Г. В., Петров Н. Е., Рулева Н. П., Научные основы земельного кадастра, Москва, 2000։
Անգլերեն գրականություն
Քարտեզագրություն և գեովիզուալիզացիա
15. Field, K., Cartography, Esri Press, 2018.
16. Slocum, T. A., McMaster, R. B., Kessler, F. C., Howard, H. H., Thematic Cartography and Geovisualization, Pearson, 2022.
17. Dent, B. D., Torguson, J. S., Hodler, T. W., Cartography: Thematic Map Design.
Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ)
18. Longley, P. A., Goodchild, M. F., Maguire, D. J., Rhind, D. W., Geographic Information Science and Systems.
19. Bolstad, P., GIS Fundamentals: A First Text on Geographic Information Systems.
20. Heywood, I., Cornelius, S., Carver, S., An Introduction to Geographical Information Systems.
Հեռազննում
21. Jensen, J. R., Introductory Digital Image Processing: A Remote Sensing Perspective.
22. Lillesand, T., Kiefer, R. W., Chipman, J., Remote Sensing and Image Interpretation.
23. Campbell, J. B., Wynne, R. H., Introduction to Remote Sensing.
Առցանց աղբյուրներ և ուղեցույցներ
Գրքերի մի մասը հնարավոր է ձեռք բերել ԵՊՀ էլեկտրոնային գրադարանից:
Կրթական ծրագրի վերաբերյալ հարցազրույցներ
Միջազգային համագործակցություն
Կրթական ծրագիրը համագործակցում է մի շարք միջազգային համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների հետ, այդ թվում՝
Universitat Politècnica de València
University of Salzburg
University of Ostrava
The University of Tokyo
Aerospace Information Research Institute, Chinese Academy of Sciences
Լաբորատոր միջավայր և ենթակառուցվածքներ
Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու ժամանակակից գեոտարածական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական և հետազոտական միջավայրում, ներառյալ քարտեզագրման, ԱՏՀ, հեռազննման և տարածական տվյալների վերլուծության լաբորատոր ենթակառուցվածքները։
Լաբորատոր միջավայրի վերաբերյալ տեսանյութեր՝
Հետադարձ կապ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Արտակ Փիլոյան
Էլհասցե՝ artakpiloyan@ysu.am
Հեռ.` (060) 710 447, (ներքին՝ 34-47)
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am