Ընդունելության քննության անցկացման ձևաչափը
Մասնագիտությունը Քիմիա Կրթական ծրագրի անվանումը Քիմիա Ուսման տևողությունը 1,5 տարի, 90 ECTS կրեդիտ Շնորհվող որակավորումը Քիմիայի մագիստրոս Ուսումնառության լեզուն Հայերեն Ուսման ձևը Առկա Ուսման վարձը 550.000 ՀՀ դրամ
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով։
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
Կոնտակտային տվյալներ
Կրթական ծրագրի ղեկավար՝
քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ն․ Ա․ Դուրգարյան
Հեռ.՝ (+374 91) 320 631
Էլհասցե՝ n.durgaryan@ysu.am
ԵՊՀ (առկա և հեռակա ուսուցման ձևերով) մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն` «Քիմիա» և հարակից մասնագիտությունների բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ` «Ընդհանուր քիմիա» առարկայից։
Հարցաշար
Ընդհանուր քիմիա
- Թերմոդինամիկայի 1-ին օրենքը: Ներքին էներգիա, աշխատանք, ջերմություն
- Հեսի օրենքը: Թերմոքիմիա
- Ռեակցիայի ջերմէֆեկտի կախվածությունը ջերմաստիճանից: Կիրխհոֆի հավասարումը
- Թերմոդինամիկայի 2-րդ օրենքը: Էնտրոպիայի թերմոդինամիկական և վիճակագրական որոշումը
- Գիբսի էներգիա և Հելմհոլցի էներգիա
- Թերմոդինամիկայի 3-րդ օրենքը
- Քիմիական պոտենցիալ
- Ֆազային հավասարակշռությունները միակոմպոնենտ համակարգերում. Կլաուզիուս-Կլապեյրոնի հավասարումը
- Քիմիական ռեակցիաների հավասարակշռություն։ Հավասարակշռական հաստատունի կախումը ջերմաստիճանից
- Լուծույթների կոլիգատիվ հատկությունների ընդհանուր բնութագիրը
- Լուծույթների էլեկտրահաղորդականություն, Կոլռաուշի օրենքները
- Էլեկտրաքիմիա, գալվանական էլեմենտի թերմոդինամիկան: Ներնստի հավասարում
- Ռեակցիայի արագության կախվածությունը կոնցենտրացիայից: Ռեակցիայի կարգ և մոլեկուլյարություն
- Առաջին, երկրորդ կարգի ռեակցիաների, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումները
- Հաջորդական ռեակցիաներ
- Ռեակցիաների արագության կախվածությունը ջերմաստիճանից, Արենիուսի հավասարումը: Ակտիվացման էներգիայի որոշումը
- Հիմնական հասկացություններ կատալիզի վերաբերյալ
- Ֆերմենտատիվ կատալիզ. Միխայելիս-Մենթենի հավասարումը
- Մակերևութային լարվածություն և դրա որոշման եղանակները
- Ադսորբցիա լուծույթ-գազ բաժանման սահմանին: Գիբսի ադսորբման հավասարումը
- Մոլեկուլի էլեկտրոնային էներգիան: Էլեկտրոնային սպեկտրներ: Էլեկտրոնային անցումների դասակարգումը
- Մոլեկուլի տատանողական էներգիան
- Երկատոմ մոլեկուլի պտույտը, պտտողական էներգետիկ մակարդակներ
- Հյուկելի ՄՕ մեթոդը (Էթիլեն, բութադիեն)
- Մանգանի խմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Մանգանի ստացումն ու հատկությունները
- Ծծումբ․ ստացումը, հատկություններն ու կիրառությունը:
- Քրոմի խմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Քրոմի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Ազոտ և ֆոսֆոր․ ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Ցինկի խմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Ցինկի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Պղնձի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Արծաթի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Ոսկու ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Թթուների և հիմքերի մասին ժամանակակից տեսությունները
- Թթվահիմնային տիտրման կորեր
- H+-ի կոնցենտրացիայի և pH-ի արժեքների հաշվումը լուծույթներում
- Նստվածքների լուծելիության կախումը տարբեր գործոններից
- Ֆոտոմետրական անալիզ: Բուգերի օրենքը
- Կոմպլեքսոնաչափություն
- Օրգանական միացությունների դասակարգումը և անվանակարգման հիմնական դրույթները
- Քիմիական կապի տեսակները օրգանական միացություններում և դրանց բնութագրական հատկությունները
- Էլեկտրոնային փոխազդեցությունների տեսություն: Ինդուկցիոն և մեզոմեր էֆեկտները օրգանական մոլեկուլներում
- Արոմատիկ ածխաջրածիններ, արոմատիկության կոնցեպցիան ժամանակակից քիմիայում
- Ալիցիկլիկ ածխաջրածիններ, դասակարգումը, անվանակարգը, ստացումը, հատկությունները
- Կարբոնաթթուներ (հագեցած, չհագեցած և արոմատիկ շարքի)
- Ազոտ պարունակող օրգանական համակարգեր, ալիֆատիկ և արոմատիկ նիտրոմիացություններ, ամիններ, դիազոմիացություններ, ամինոթթուներ
- Ռադիկալային պոլիմերում
- Իոնական (կատիոնային, անիոնային,կոորդինացիոն) պոլիմերում
- Համապոլիմերում և պոլիկոնդենսում
- Պոլիմերների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, պոլիմերների կոնֆորմացիան
Գրականության ցանկ
- Դուրգարյան Ա. Ա., Բարձրամոլեկուլային միացությունների քիմիա, Երևան, ԵՊՀ հրատ․, 2004։
- Угай А., Обшая и неорганическая химия, Москва, “Высшая школа”, 2, 2000.
- Третяков Ю. Д., Мартыненко Л. И., Григорьевб А. Н., Цивадзе А. Ю., Неорганическая Химия, т. 1-2, Москва, Химия, 2001.
- Реутов О. А., Курц А. Л., Бутин К. П., Органическая химия, М., Бином, 2014, т. 1–4.
- Егоров-Тисменко Ю. К., Кристаллография и кристаллохимия, Москва, 2005, 589 с.
- Солодовников С. Ф., Основные термины и понятия структурной кристаллографии и кристаллохимии, Новосибирск: ИНХ СО РАН, 2005, 113 с.
- Chang R., Physical Chemistry for Chemical and Biological Sciences, 3rd ed., USA, University Science Books, 2000, 1018 p.
- Laidler K. J., Meiser J. H., Sanctuary B. C., Physical Chemistry, New York: Houghtan Mifflin Company, 4th ed, 2003.
- Grinter R., The quantum chemistry: an experimentalist’s view, John Wiley & Sons, 2005, 460 p.
- Metju H., Physical chemistry, Quantum mechanics, Taylor and Francis, 2006, 482 p.
- Atkins P., Paula J., Physical Chemistry, 9nd ed., Oxford University Press, 2010, 978 p․
- Carraher, Polymer Chemistry, 2003, 6-th ed., NY, Marcel Dekker INc․