Ноября 13, 2026 | 15:00
Общество
Мероприятия
Личность, общество и будущее: в ЕГУ отметили 40-летие кафедры прикладной социологии
В ЕГУ прошла международная конференция «Прикладная социология сегодня и завтра: вызовы и возможности», приуроченная к 40-летию кафедры прикладной социологии и 85-летию её основательницы — профессора Людмилы Арутюнян. В конференции приняли участие около 50 учёных и экспертов, которые проанализировали пройденный за последние четыре десятилетия путь и обсудили перспективы развития социологии в условиях искусственного интеллекта и цифровой трансформации.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը սոցիոլոգիան բնորոշեց որպես միջգիտակարգային գիտություն, որն առանցքային նշանակություն ունի ժամանակակից աշխարհի մարտահրավերները հասկանալու համար: Ռեկտորն առանձնացրեց ծրագրում ներառված՝ արհեստական բանականությանը (ԱԲ) վերաբերող թեմաները՝ ընդգծելով միջազգային ակադեմիական հարթակներում ԱԲ-ի սոցիալական ազդեցության և տեխնոլոգիական նոր իրականության մեջ մարդու դերի շուրջ քննարկումների արդիականությունը։
Անդրադառնալով պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հոբելյանին՝ ռեկտորը կարևորեց համալսարանի զարգացման գործում ներդրում ունեցած գիտնականներին արժանին մատուցելու անհրաժեշտությունը:
«Համալսարանը պետք է արժանին մատուցի իր պրոֆեսորներին, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են սերունդների կրթությանը, գիտական նոր ուղղությունների զարգացմանն ու Հայաստանում դրանց կայացմանը: Տիկին Հարությունյանի գործունեությունն այդ նվիրման վառ օրինակն է»,- նշեց ռեկտորը:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը հիշեցրեց, որ 1986 թվականին հիմնադրված Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը տարածաշրջանում առաջիններից էր: Դիմելով ներկա ուսանողներին՝ դեկանն ընդգծեց նրանց դերը ոլորտի հետագա զարգացման գործում. «Հայաստանում կիրառական սոցիոլոգիայի ապագան ձեզանից է կախված. այսօր այն, ինչ կստանաք, վաղը ձեզ համար դառնալու է գործ»:
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն ընդգծեց ամբիոնի դերը մասնագետների պատրաստման և երկրի զարգացմանը մասնագիտական խորհրդատվությամբ աջակցելու գործում:
Ողջույնի խոսքով և իրենց համալսարանների ռեկտորների ուղերձներով հանդես եկան նաև Կուբանի պետական համալսարանի պրոֆեսոր Ելենա Մորոզովան և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Դմիտրի Դալմատովը: Նրանք կարևորեցին ԵՊՀ-ի հետ տարիների ընթացքում իրականացված համատեղ ծրագրերն ու ձևավորված հետազոտական կապերը:
Լյուդմիլա Հարությունյանի գիտական և մանկավարժական ուղին
Գիտաժողովի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի գործունեությանը՝ նրա 85-ամյա հոբելյանի առթիվ:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անահիտ Սահակյանը ներկայացրեց գիտնականի անցած ուղին և գիտական ու մանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները: Նա ընդգծեց Լյուդմիլա Հարությունյանի ներդրումը Հայաստանում կիրառական սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի կրթության կայացման գործում:
Անահիտ Սահակյանը կարևորեց նաև պրոֆեսորի հետազոտությունները ժողովրդագրության, միգրացիայի, կյանքի որակի և ազգային ինքնության վերաբերյալ, ինչպես նաև հայկական սոցիոլոգիական դպրոցը միջազգային ակադեմիական հարթակներում ներկայացնելու և դրա միջազգային կապերն ընդլայնելու ուղղությամբ նրա հետևողական աշխատանքը:
Հոբելյանների առթիվ գիտաժողովի մասնակիցներին և գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին հանձնվեցին խորհրդանշական հուշանվերներ:
Առօրեականությունից մինչև արհեստական բանականություն. ի՞նչ քննարկեցին հետազոտողները
Գիտաժողովի երեք աշխատանքային նիստերի ընթացքում ներկայացվեցին ժամանակակից հասարակական փոփոխություններին, արհեստական բանականությանը և սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդներին առնչվող զեկուցումներ:
Ավանդականի ու արդիականի խաչմերուկում
Զեկուցողները վերլուծեցին ժամանակակից Հայաստանում առօրեականության փոխակերպումները, հետհեղափոխական շրջանի քաղաքական-եկեղեցական հարաբերությունները, ինքնակազմակերպման ձևերը, կիրառական սոցիոլոգիայում կանխատեսման մեթոդները և Հայոց ցեղասպանության սոցիալական հիշողության միջսերնդային փոխանցման պրակտիկաները:
Արհեստական բանականությունը՝ որպես սոցիոլոգիական խնդիր և գործիք
Քննարկվեցին հարցումային հետազոտություններում ԱԲ-ի կիրառման միտումները, թվային ինքնիշխանության մարտահրավերները, բարձրագույն կրթության ոլորտում գեներատիվ ԱԲ-ի կառավարման ինստիտուցիոնալ բացերը և տեխնոլոգիաների ազդեցությունն ուսուցիչների աշխատանքի վրա:
Սոցիալական փոփոխություններ և նոր մեթոդաբանություն
Ներկայացվեցին հետազոտություններ համայնքների խոշորացումից հետո ծառայությունների հասանելիության, թվայնացվող սոցիալական պաշտպանության համակարգի, բռնի տեղահանված արցախահայերի ինքնության վերափոխումների և երիտասարդության արժեքային կողմնորոշումների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև գիտության կառավարման մեջ բլոկչեյնի ու գիտաչափության կիրառմանը:
Գիտաժողովն ամփոփվեց եզրափակիչ քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց միջբուհական համագործակցության և կիրառական հետազոտությունների զարգացման նոր ուղղություններին:










