Ноября 16, 2026 | 16:06
Золотые и серебряные медали ЕГУ вручены работникам университета: когда ценятся заслуги и преданность делу
За плодотворную научно-педагогическую деятельность, подготовку молодых специалистов и значительный вклад в укрепление университетских ценностей ряд представителей ЕГУ был награждён высшими наградами университета – золотой и серебряной медалями ЕГУ.
ԵՊՀ-ում ծավալած երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի առթիվ ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ, երկրաբանական գիտությունների թեկնածու Շահեն Խաչատրյանը և ԵՊՀ կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Փանոսյանը:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կայացման ու զարգացման գործում ունեցած ներդրման և արդյունավետ գործունեության համար ԵՊՀ արծաթե մեդալի արժանացավ ՈՒԳԸ նախկին նախագահ Սիրանուշ Բաղումյանը:
Շնորհավորելով պարգևատրվողներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց նրանցից յուրաքանչյուրի ուրույն դերը համալսարանի զարգացման և գիտակրթական միջավայրի առաջընթացի գործում:
Անդրադառնալով Շահեն Խաչատրյանի գործունեությանը՝ ռեկտորը կարևորեց երկրաբանության ոլորտում վերջին տարիներին նկատվող առաջընթացն ու լավագույն ավանդույթների պահպանումը՝ համադրված ժամանակակից տեխնոլոգիական լուծումների հետ: Նա շեշտեց, որ ոլորտի զարգացման նոր փուլում փորձառու մասնագետների ներկայությունն առանցքային է:
Իր հերթին Շ. Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար, նշեց, որ 2003 թվականից համալսարանն իր համար հարազատ տուն է, իսկ ամբիոնի վարիչի պաշտոնավարման 15 տարիների ընթացքում որդեգրած գլխավոր նպատակը՝ բուհին և ապագա սերունդներին օգտակար լինելը:
Հովիկ Փանոսյանին շնորհավորելիս ԵՊՀ ռեկտորը բարձր գնահատեց նրա գիտական գործունեությունը, միջազգային դրամաշնորհային ծրագրերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները և գիտական հրապարակումների կարևորությունը, որոնք ուղղակիորեն նպաստում են համալսարանի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Երախտագիտության խոսքում պրոֆեսոր Հ. Փանոսյանը նշեց, որ 1994 թվականից՝ ուսանողական տարիներից, իր կյանքի ավելի քան երեք տասնամյակն անընդմեջ կապված է հարազատ կրթօջախի հետ: Նա նշեց, որ առաջիկայում ևս կշարունակի նույն եռանդով ծառայել գիտությանն ու կրթությանը:
Խոսելով Սիրանուշ Բաղումյանի աշխատանքի մասին՝ Հ. Հովհաննիսյանն առանձնացրեց նրա բացառիկ սրտացավությունն ու նվիրվածությունը համալսարանական արժեքների հանդեպ: Նա ընդգծեց, որ ՈՒԳԸ-ում ձևավորված ավանդույթների պահպանումն ու գործը վստահելի փոխարինողի փոխանցելը կարևոր նախապայման են ուսանողների շրջանում համալսարանական ինքնության ու արժեքների ամրապնդման համար: Ներկաները ևս բարձր գնահատեցին Ս. Բաղումյանի կազմակերպչական հմտություններն ու նախաձեռնողականությունը համահամալսարանական տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Սիրանուշ Բաղումյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության և բարձր գնահատանքի համար՝ նշելով, որ համալսարանական միջավայրը մեծ դեր է խաղացել իր մասնագիտական ու անձնային աճի և կայացման գործում:








