«Не только обучать студентов, но и раскрывать их потенциал и доверять им». Оганнес Оганнисян
Ноября 17, 2026 | 12:56
Студенческий
«Не только обучать студентов, но и раскрывать их потенциал и доверять им». Оганнес Оганнисян
По случаю Международного дня студентов ректор Ереванского государственного университета Оганнес Оганнисян обратился к студентам с поздравительным посланием, подчеркнув важность их активного участия в развитии университета. Ректор затронул вопрос создания новых образовательных и исследовательских возможностей для студентов, подчеркнув важность самостоятельного мышления, инициативности и взаимной ответственности.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Ուսանողներին ոչ միայն կրթել, այլև բացահայտել նրանց ներուժը և վստահել. սա է մրցունակ, ժամանակակից պահանջներին համապատասխան համալսարանական կրթության գրավականներից մեկը։
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Համոզված եմ՝ համալսարանի զարգացումն անհնար է առանց ուսանողների ակտիվ մասնակցության։ Դուք ոչ միայն կրթություն ստացողներ եք, այլև համալսարանական համայնքի լիիրավ անդամներ, որոնց գաղափարները, նախաձեռնություններն ու քննադատական մոտեցումները կարևոր են մեր ընդհանուր առաջընթացի համար։
Ուսանողին վստահել նշանակում է լսել նրա կարծիքը, հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնելու, փորձարկելու սեփական գաղափարները և պատասխանատվություն ստանձնելու դրանց իրականացման համար։ Դա նաև նշանակում է ընդունել, որ երիտասարդները կարող են առաջարկել լուծումներ, որոնք մենք դեռ չենք դիտարկել։
Այսօր ԵՊՀ-ում ընդլայնում ենք միջազգային կրթական հնարավորությունները, զարգացնում գիտահետազոտական ենթակառուցվածքները և ստեղծում նոր միջավայրեր գիտելիքի ու նորարարության համար։ Բայց այդ ամենն իրական արժեք է ստանում, երբ ուսանողներն ակտիվորեն օգտվում են այդ հնարավորություններից, ներկայացնում սեփական նախաձեռնությունները և մասնակցում համալսարանի զարգացմանը։
Ինձ համար կարևոր է, որ ԵՊՀ-ն լինի համալսարան, որտեղ ուսանողը կարող է ազատ արտահայտել իր կարծիքը, հիմնավորված քննադատել, առաջարկել և վստահ լինել, որ իր ձայնը կարևոր է։
Վստահությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է։ Մենք պետք է պատրաստ լինենք լսելու ձեզ, իսկ դուք՝ համարձակորեն ստանձնելու ձեր բաժին պատասխանատվությունը համալսարանի և ձեր իսկ ապագայի համար։
Եղե՛ք պահանջկոտ մեր, ձեր կրթության և ինքներդ ձեր նկատմամբ։ Մի՛ խուսափեք հարցեր տալուց, նոր գաղափարներ առաջարկելուց և ընդունված մոտեցումները վերանայելուց։