Июня 27, 2025 | 11:40
Наука
Образование
Непрерывное образование
Открытия интересного мира естествознания для школьников: семинар в ЕГУ
Центр непрерывного образования ЕГУ с 2 по 25 июня организовал ставший уже традиционным научный семинар «Наука — это весело! Смотри, трогай, пробуй!». В этом году программа объединила учащихся 9-11 классов, которые не только развивали свои теоретические знания, но и применяли их в практических условиях в лабораториях университета.

Կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, կարևորելով ծրագրի նշանակությունը, նշեց, որ այն իրականացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, և հետաքրքրությունը ծրագրի հանդեպ տարեցտարի աճում է։

«Այս ծրագիրը նախատեսված է հենց նրանց համար, ովքեր դպրոցում ստացած գիտելիքներն ուզում են կիրառել իրական փորձերով, տեսնել, շոշափել, ուսումնասիրել»,- ասաց նա։
Այս տարի աշակերտները հնարավորություն ունեցան աշխատելու ԵՊՀ լաբորատորիաներում կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և աշխարհագրության ուղղություններով։ Նրանք այցելեցին նաև համալսարանի գրադարան, մասնակցեցին ինտելեկտուալ խաղերի, իսկ որոշ աշխատարաններում նույնիսկ համալսարանի ուսանողներն էին միացել իրենց, ինչը, մասնակիցների խոսքով, գործնական մասը դարձնում էր առավել հետաքրքիր ու հասանելի։
Մասնագիտական խորհրդատվությունը, նյութատեխնիկական և լաբորատոր պայմանները ապահովել էր ԵՊՀ-ն։ Դասընթացին միանալու համար մրցութային գործընթաց չի եղել, և բոլոր ցանկացողներին մասնակցության հնարավորություն էր ընձեռվել։

Այս տարվա ծրագրի ակտիվ մասնակիցներից էին Նանե Սահակյանը և Արեգ Խաչատրյանը, որոնք պատմեցին իրենց տպավորությունների մասին։
«Շատ հետաքրքիր էր հենց լաբորատորիայում փորձեր անելը, ոչ միայն տեսնելը, այլև մասնակցելը գործընթացին։ Ուսանողները մեզ ամեն ինչ բացատրեցին, նաև ցույց տվին՝ ինչպես կարելի է ինքնուրույն աշխատել»,- նշում է Նանեն։
«Բնագիտությունը կարող է զվարճալի լինել, երբ սովորում ես ոչ միայն գրքերից, այլ նաև կյանքից։ Ինձ հետաքրքրեցին հատկապես քիմիայի գիտափորձերը, ու հիմա ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչ է նշանակում իրական գիտություն»,- պատմում է Արեգը։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը նախատեսում է նաև առաջիկայում ընդլայնել նմանատիպ ծրագրերը, որպեսզի դպրոցականները հնարավորություն ունենան ծանոթանալու համալսարանական միջավայրին, նորարարական սարքավորումներին և տարբեր գիտափորձերի։