Август 01, 2025 | 14:03
Наука
Образование
Конкурсы
«Поступление в Институт физики Ереванского государственного университета было одним из лучших решений в моей жизни». Магистрантка ЕГУ Сирануш Асатрян
По итогам ежегодной церемонии вручения образовательных наград в сфере информационных технологий (ИТ) этого года магистрант Института физики Ереванского государственного университета Сирануш Асатрян была удостоена 2-й премии в номинации «Лучший магистрант». Несмотря на то, что по профессии она физик, в своих исследованиях она постоянно пытается объединить области физики и информационных технологий.

Ընդգծելով ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխկապակցվածությունը՝ Սիրանուշը նշեց․ «Տվյալների վերլուծությունը կիրառվում է ինչպես ֆիզիկայի, այնպես էլ ՏՏ ոլորտներում։ Այս երկու ոլորտների խաչման կետում էլ, կարելի է ասել, գտա իմ տեղը։ Հավանաբար, նաև այդ էր պատճառը, որ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցույթում ընդգրկվեցին նաև ֆիզիկոսներ»։
Մրցույթին մասնակցելու գաղափարը առաջացել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գրասենյակից ստացած առաջարկից հետո։

«Որոշեցի փորձել ուժերս այս ոլորտում, հասկանալ՝ ինչի եմ հասել մինչ այժմ։ Երբ իմացա, որ հաղթողներից մեկն եմ, անկեղծ ուրախություն և, միաժամանակ, մեծ պատասխանատվություն զգացի»,- պատմեց նա։
Սիրանուշի խոսքով՝ իր հաջողության հիմնական բանալին նպատակասլացությունն է։ Այդ հատկանիշը իրեն ուղեկցել է դեռևս դպրոցական տարիներից. 2018-ին նա ճանաչվել է աշակերտական մրցույթի հաղթող՝ այդ ժամանակ էլ բարձրաձայնելով իր երազանքը՝ սովորել ԵՊՀ-ում և դառնալ ֆիզիկոս։
Այդ նպատակը իրականություն է դարձել․ այսօր նա ոչ միայն ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս է, այլև ունի տպագրված գիտական հոդվածներ, մասնակցել է միջազգային գիտաժողովների, կատարել գիտահետազոտական աշխատանք բարձր էներգիայի ֆիզիկայի ոլորտում։ Ներկայում աշխատում է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՝ որպես լաբորանտ, և համագործակցում է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (Շվեյցարիա) հետ։
Չնայած ՏՏ բնագավառում ստացած մրցանակին՝ Սիրանուշը ծրագրում է շարունակել իր ճանապարհը ֆիզիկայի ոլորտում՝ զուգահեռաբար հետաքրքրություն պահպանելով նաև ՏՏ ոլորտի նկատմամբ։
«Ֆիզիկայից երբեք չեմ հրաժարվի, այն ինձնից անբաժան է։ Նպատակ ունեմ ստեղծելու իմ սեփական փոքրիկ գիտական լաբորատորիան։ Դիմել եմ ասպիրանտուրա՝ մասնագիտական ուղիս այդ ուղղությամբ շարունակելու համար»,- մատնանշեց երիտասարդ ֆիզիկոսը։

Սիրանուշը հիշում է նաև դժվար պահերը, հատկապես համավարակի տարիներին, երբ առցանց ուսուցումը գրեթե զրոյացրել էր գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը։ Այդ շրջանում նա նույնիսկ փորձել է մասնագիտությունը փոխել՝ մի քանի ամիս սովորելով ծրագրավորում։ Սակայն համալսարան վերադառնալուց հետո գիտակցել է, որ հենց ֆիզիկայի ոլորտում է իր ապագան։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն իր հաջողությունների հիմքում է՝ որպես հզոր գիտելիքների և նոր հնարավորությունների աղբյուր։
Սիրանուշը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ֆակուլտետի հասարակական կյանքում․ նախագահել է «Երիտասարդ մտքեր» կազմակերպությունը, որը զբաղվում է գիտության հանրայնացմամբ և ուսանողների գիտական ակտիվացման նախաձեռնություններով։
«Խորհուրդս բոլոր սկսնակներին մեկն է՝ երբեք չհանձնվել։ Կլինեն իրավիճակներ, երբ կթվա՝ ամեն բան կորած է, սակայն եթե ունես նպատակ, պետք է պայքարես դրա համար։ Ինձ համար ԵՊՀ ընդունվելը եղել է կյանքիս լավագույն որոշումներից մեկը։ Նայելով անցած ճանապարհիս՝ կարող եմ վստահ ասել՝ բոլոր ջանքերն արդարացված են»,- եզրափակեց Սիրանուշը։