Сентября 24, 2025 | 12:22
Партнеры
Образование
Новое образовательное сотрудничество. ЕГУ и Министерство финансов Республики Армения подписали меморандум
Между ЕГУ и Министерством финансов Республики Армения подписан меморандум о сотрудничестве, согласно которому стороны разработают и внедрят тематические микрокурсы обучения («Внутренний аудит», «Управление фискальными рисками и оценка бюджета программ»), которые будут разработаны на армянском языке и будут доступны в системе управления обучением ЕГУ «Moodle».

ՀՀ ֆինանսների նախարարությունը Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում իրականացնում է ներքին աուդիտի, բյուջետային ծրագրերի գնահատման, ֆիսկալ ռիսկերի կառավարման ուղղություններով միկրոուսուցման դասընթացների մշակման նախագիծը, որը հիմնված է լինելու արհեստական բանականության համակարգված տեխնոլոգիաների վրա:
Նախագծի շրջանակում ԵՊՀ-ն և ՀՀ ֆինանսների նախարարությունը համատեղ նախագծելու և մշակելու են ԱԲ տեխնոլոգիայով և ինստրուկցիոն դիզայնով միկրոուսուցման դասընթացներ (ՀՀ ֆինանսների նախարարության համար ԱԲ-համակարգված միկրոուսուցման դասընթացներ)՝ Ֆինանսների նախարարության և հանրային սեկտորի կազմակերպությունների թեմատիկ երեք ոլորտների աշխատակիցների շրջանում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ զարգացնելու և ամրապնդելու համար։
Կնքելով համագործակցության հուշագիր՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԵՊՀ-ն նպատակ ունեն ամրապնդելու ֆինանսների կառավարման պետական համակարգի փորձագիտական կարողությունները՝ աշխատակիցների համար ապահովելով անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ստացումը և պահպանումը ԱԲ տեխնոլոգիայի և ինստրուկցիոն դիզայնի կիրառությամբ միկրոուսուցման դասընթացների դիզայնի և մշակման միջոցով:

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, խոսելով համագործակցության կարևորության մասին, ասաց․ «Երևանի պետական համալսարանի հիմնական «պարտականություններից» է այն, որ ուսանողների ստացած կրթությունը ծառայի թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը։ Մեր նպատակն է գտնել արդյունավետ համագործակցության ձևեր և փոխանցել մեր գիտելիքներն ու փորձը։ Սա Երևանի պետական համալսարանի հիմնական առաջնահերթություններից մեկն է, և այսօր կնքվող համաձայնագիրը կարևոր քայլ է հենց այդ ուղղությամբ»։
ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Արաիկ Եսայանն ընդգծեց, որ այս հուշագրի կնքումը պատմական նշանակություն ունի։
«Ներկայիս արագ փոփոխվող պայմաններում՝ թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանում, մենք մի կարևոր քայլ ենք կատարում դեպի նորագույն ուսուցման մեթոդներ։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մեծ պատիվ է համարում Երևանի պետական համալսարանի հետ համագործակցելը, որը հնարավորություն կտա ֆինանսների ոլորտի աշխատակիցներին նոր զարգացած հարթակների միջոցով կատարելագործելու իրենց գիտելիքները»,- նշեց գլխավոր քարտուղարը և հավելեց, որ ուրախ է այս համագործակցության համար և վստահ է՝ այն կարևոր ու դրական ազդեցություն կունենա։
ԵՊՀ սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Արտաշես Խուրշուդյանը կարևորեց համագործակցության նշանակությունը՝ մատնանշելով, որ տվյալ դասընթացները տեղադրվելու են ԵՊՀ ուսուցման կառավարման համակարգում՝ «Moodle»-ում, որ աշխատակիցները կարողանան առցանց ձևաչափով անցնել վերապատրաստումները։
«Սա լավ հնարավորություն է ԵՊՀ-ի համար ոչ միայն հեռավար ուսուցման ձևաչափով իր ուսանողներին կրթելու, այլև գործընկեր նախարարությունների և պետական այլ կառույցների աշխատակիցների համար արդյունավետ վերապատրաստումներ կազմակերպելու տեսանկյունից»,- ասաց նա։
Լաբորատորիայի վարիչի խոսքով՝ պիլոտային այս ծրագիրը տևելու է մեկ տարի, և այդ ընթացքում կողմերը կգնահատեն հետագա համագործակցության հնարավորություններն ու կձեռնարկեն կոնկրետ քայլեր։