Октября 14, 2025 | 15:17
Наука
Образование
Международное сотрудничество
Роль женщин в науке и образовании В ЕГУ прошел международный семинар
В университете состоялся международный семинар «Роль женщин в высшем образовании и науке», проводимый по совместной инициативе кафедры ботаники и микологии биологического факультета Ереванского государственного университета и кафедры ботаники и исследований биоразнообразия Венского университета. Он проводился в рамках грантовой программы «APPEAR Academic Project 373» и научного проекта «Оценка разнообразия микоризных и ксилотрофных грибов в лесных регионах Армении и ДНК-штрихкодирование».

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել այն հիմնախնդիրները, որոնց բախվում են կանայք բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում՝ անդրադառնալով մասնավորապես անհավասար հնարավորություններին, գենդերային կարծրատիպերին, ինչպես նաև մասնագիտական գործունեության և անձնական կյանքի հավասարակշռության պահպանման մարտահրավերներին։
Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը՝ ներկայացնելով Ավստրիական զարգացման գործակալության մոտեցումները և համագործակցության սկզբունքները։ Նա մասնավորապես ընդգծեց․ «Ավստրիական զարգացման գործակալությունը, որն աջակցում է բազմաթիվ գիտական և կրթական նախաձեռնությունների, պարտադիր պահանջ է ներկայացնում գենդերային հավասարության պահպանման վերաբերյալ։ Յուրաքանչյուր ծրագրում առաջնահերթություն է տրվում կանանց մասնակցությանն ու ներգրավվածության բարձրացմանը։ Մեր նախագծի շրջանակում ևս առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց դերի ամրապնդմանը՝ գիտության և կրթության ոլորտներում նրանց ներառականությունն ու հնարավորությունների ընդլայնումը ապահովելու համար։ Թեման դիտարկում ենք լայն առումով՝ ընդգրկելով ոչ միայն հավասարությանը, այլև խտրականության դեմ պայքարին, առաջնորդությանը և մասնագիտական զարգացման հնարավորություններին առնչվող հարցերը»։
Նշենք, որ ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է՝ ի դեմս Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի։ Նախագծի մասնակիցներից են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Վիեննայի համալսարանի մասնագետները։ Համագործակցության շրջանակում յուրաքանչյուր կառույց իր ներդրումն է ունենում ծրագրի տարբեր բաղադրիչներում՝ միավորելով գիտական ներուժն ու փորձը կանանց դերի բարձրացման և գիտության զարգացման նպատակով: