Декабря 09, 2025 | 15:07
Наука
Образование
На факультете востоковедения ЕГУ состоялась презентация учебника «Азербайджанский язык (военно-политическая и дипломатическая сферы)»
На факультете востоковедения ЕГУ состоялась презентация нового учебника «Азербайджанский язык (военно-политическая и дипломатическая сферы)». Автором учебника является бывший преподаватель кафедры тюркологии факультета, азербайджановед Ашот Мовсисян. Учебник предназначен как для студентов-востоковедов, так и для специалистов военных, дипломатических учебных заведений и научных центров, занимающихся изучением азербайджанского языка или интересующихся этим языком.
Դասագիրքը, բացի տեսական նյութերից, ներառում է ադրբեջաներեն-հայերեն և հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարաններ։ Այն ներկայացնում է ադրբեջաներենի ամբողջական քերականական համակարգը, ինչպես նաև ռազմական, քաղաքական և դիվանագիտական ոլորտներին վերաբերող հիմնական բառապաշարը՝ ապահովելով լեզվի խորքային յուրացման համար անհրաժեշտ հիմքը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, խոսելով դասագրքի ստեղծման անհրաժեշտությունից, ասաց․ «Տարիներ առաջ, երբ որոշեցինք Թյուրքագիտության ամբիոնի կրթական ծրագրերում ներդնել ադրբեջաներենի դասընթաց, բախվեցինք դասագրքերի բացակայության լուրջ խնդրին։ Սակայն մեր նվիրյալների շնորհիվ այսօր ոչ միայն ունենք մեկ դասագիրք, այլև հնարավորություն ունենք ներկայացնելու միջազգային որակավորում ունեցող աշխատություն։ «Նվիրյալ» բառը լավագույնս բնութագրում է Աշոտ Մովսիսյանին, որի մասնագիտական որակները բարձր գնահատանքի են արժանանում ինչպես համալսարանում, այնպես էլ գիտակրթական տարբեր հարթակներում»։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ադրբեջանագիտությունը երիտասարդ, բայց արագ զարգացող ուղղություններից է, և այս առումով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը տարածաշրջանի առաջատարներից է։ Դրա լավագույն ապացույցը ԵՊՀ ուսանողների և դասախոսների ձեռքբերումներն են։ Նա հույս հայտնեց, որ այս գիրքը նոր խթան կդառնա ֆակուլտետի գիտակրթական զարգացման համար։
Դասագրքի հեղինակ Աշոտ Մովսիսյանը նշեց․ «Լիահույս եմ, որ մեր գիտելիքներն ու փորձը այն կարևոր ժառանգությունն են, որը պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։ Փորձը ցույց է տալիս, որ եթե ուսանողները աշխատեն այս նյութերով, որոշ ժամանակ անց նրանց համար ավելի հասկանալի ու մատչելի կդառնան թե՛ սույն լեզվով գրականությունը, թե՛ խոսքը։ Դասագիրքը կառուցված և մշակված է այնպես, որ ուսանողը չծանրաբեռնվի, և պահպանվի նրա հետաքրքրությունը ուսումնասիրվող նյութի նկատմամբ»։
Շնորհանդեսին իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Կարեն Միրզոյանը։ Նրանք առանձնահատուկ գնահատեցին Աշոտ Մովսիսյանի մասնագիտական ուղին, նրա հետևողական աշխատանքը և տարիների ընթացքում կուտակած գիտելիքների ներդրումը դասագրքի ստեղծման գործում՝ ընդգծելով, որ հեղինակն իրենց կյանքի տարբեր փուլերում եղել է այն բացառիկ մասնագետներից, որոնք կապում են գիտական փորձը գործնական կիրառման հետ և շարունակաբար կրթում նոր սերունդներին։





