Апрель 08, 2026 | 11:30
Образование
Исследовательская работа
Наука, исследования и решения для будущего: проект аспиранта ЕГУ
Овсеп Кашанян, аспирант Института физики Ереванского государственного университета, является одним из победителей «Программы поддержки научных исследований аспирантов и молодых специалистов – 2025» Комитета по высшему образованию и науке Министерства образования, науки, культуры и спорта Республики Армения. Его научная работа посвящена одной из наиболее быстро развивающихся областей современной физики и инженерных технологий: управлению терагерцовыми волнами с помощью метаструктур. «Цель моего проекта – разработка двухслойной метаповерхности из материала VO₂ (bilayer metasurface), которая будет работать как широкополосный и перестраиваемый терагерцовый полосовой фильтр (bandstop filter)», – говорит Овсеп.
Տերահերցային տեխնոլոգիաները՝ ապագայի հաղորդակցության հիմքում
Վերջին տարիներին տերահերցային (THz) տիրույթը դարձել է նոր սերնդի տեխնոլոգիաների առանցքային ուղղություններից մեկը։ Հովսեփի խոսքով՝ այն առանձնանում է տվյալների փոխանցման բարձր արագությամբ, փոքր ուշացումներով և մեծ թողունակությամբ, ինչը այն դարձնում է ապագա 6G կապի համակարգերից մեկը։
Սակայն ոլորտում առկա է կարևոր խնդիր՝ համապատասխան սարքերի և մետակառուցվածքների սահմանափակ հասանելիությունը։ Հենց այս բացը լրացնելուն է ուղղված Հովսեփ Քաշանյանի հետազոտությունը։
Գիտական խնդիրներն ու մոտեցումները
Հետազոտության շրջանակում առաջ են քաշվում մի շարք կարևոր գիտական հարցեր։ Մասնավորապես, ուսումնասիրվում են մետակառուցվածքային զտիչների հաճախականային հատկությունները և դրանց կառավարումը տարրերի ձևի, երկրաչափության և կառուցվածքային փոփոխությունների միջոցով։
Բացի դրանից՝ նախատեսվում է մշակել տեսական մոդել և լավարկել զտիչի բնութագրերը, ինչպես նաև ուսումնասիրել միջավայրի դիէլեկտրական հատկությունների ազդեցությունը սարքի աշխատանքի վրա։ Կատարվում է նաև VO₂ շերտերի կամ հաղորդիչ կառուցվածքների հաղորդականության փոփոխման միջոցով զտիչի հաճախականային հատկությունների ակտիվ կարգավորում։
Սպասվող արդյունքներ
Հովսեփ Քաշանյանի հետազոտության վերջնական նպատակն է ստեղծել լիարժեք աշխատող մետակառուցվածքային զտիչ, որը կունենա բարձր արդյունավետություն և կարգավորվող հատկություններ։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագծի գիտական արդյունքները հնարավոր է կիրառել ապագայում, ասպիրանտը պատասխանեց․ «Նման համակարգերը կիրառական մեծ նշանակություն ունեն․ THz տիրույթը համարվում է հաջորդ սերնդի 6G հաղորդակցության հիմքը։ Ներկայում ոլորտում առկա է սարքերի և տեխնոլոգիաների պակաս, ուստի առաջարկվող լուծումը կարող է դառնալ այդ բացը լրացնող տեխնոլոգիաներից մեկը»։
Ըստ նրա՝ այսօրինակ համակարգերը կարող են լայն կիրառություն գտնել մի շարք ոլորտներում՝ հեռահաղորդակցություն, սենսորային համակարգեր, անվտանգության տեխնոլոգիաներ։
Հետազոտության ընթացքը
Ներկայում աշխատանքները մոդելավորման փուլում են։ Օգտագործվում են ժամանակակից սիմուլյացիոն գործիքներ՝ նախագծման, հաճախականային վերլուծության և պարամետրերի օպտիմալացման համար։
Կրթական ուղին և մոտիվացիան
Հովսեփ Քաշանյանի սերը գիտության նկատմամբ ձևավորվել է դեռ մանկուց՝ տեխնոլոգիաների հանդեպ ունեցած հետաքրքրությունից։ Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում նրա սիրելի առարկաներն էին, և դրանց համադրությունն էլ նրան ուղղորդել է դեպի ռադիոֆիզիկայի ոլորտ։
Նրան գրավում են տեխնոլոգիական բարդ խնդիրները և դրանց լուծման գործընթացը, իսկ նոր գաղափարների հիմնական աղբյուրը ժամանակակից գիտական մարտահրավերներն են։ Միևնույն ժամանակ, երիտասարդ գիտնականի համար ամենամեծ մարտահրավերներից մեկը ժամանակի արդյունավետ կառավարումն է՝ համատեղելով ուսումը և ինժեներական աշխատանքը։
Այժմ նա սովորում է ասպիրանտուրայում՝ զուգահեռաբար աշխատելով որպես ավագ ճարտարագետ։
Աջակցության ծրագրերի կարևորությունը
«Կարևորում եմ նման ծրագրերի դերակատարումը երիտասարդ գիտնականների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս կյանքի կոչելու սեփական գաղափարները, ապահովում են անհրաժեշտ ռեսուրսներ և խթանում գիտական զարգացումը»,- ասում է ԵՊՀ ասպիրանտը, որի գլխավոր նպատակը նախագծի ամբողջական իրականացումն է՝ հասնելով ֆիզիկապես աշխատող համակարգի ստեղծմանը։