Апреля 29, 2026 | 17:22
Наука
Образование
Мероприятие, посвященное 70-летию со дня рождения Армена Трчуняна: когда память становится продолжением науки
На биологическом факультете Ереванского государственного университета отметили 70-летие со дня рождения выдающегося ученого, доктора биологических наук, профессора Армена Тчюняна. За свою многолетнюю научную и академическую деятельность профессор внес значительный вклад в развитие биологии, формирование научной школы и подготовку молодых исследователей, оставив после себя богатое профессиональное наследие и яркую память.
Մարդ, որին հիշատակելիս անխուսափելիորեն խոսում են նաև ժամանակի, արժեքների և գիտության մասին։ Նրա թողած գիտական ժառանգությունը միայն գրքերում ու գիտական հոդվածներում չէ, այլ նաև սերունդների մտածողության մեջ է, համալսարանի միջավայրում։
Արմեն Թռչունյանը իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների՝ սկսած Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակից մինչև միջազգային բարձր պարգևներ։ Նրա գիտական ուղին ճանաչվել է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային գիտական հանրության կողմից՝ ընդգծելով նրա աշխատանքի ազդեցությունը ժամանակակից գիտության վրա։ Հեղինակել է կարևոր աշխատություններ, որոնցից առանձնանշելի են «Կենսաէներգետիկա» դասագիրքը և «Կենսաբանության թեստային առաջադրանքների շտեմարանների» շարքը։ Սակայն, ինչպես նշեցին ներկաները, նրա ամենամեծ «աշխատությունը» մարդիկ են՝ աշակերտները, գործընկերները, ինչպես նաև այն մտածողությունը, որը նա փոխանցել է։
ԵՊՀ ակադեմիական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, հիշելով իր առաջին «ծանոթությունը» գիտնականի հետ, պատմեց մի խորհրդանշական դրվագ․ նա առաջին անգամ «հանդիպել» էր Ա. Թռչունյանին թեկնածուական աշխատանքի պաշտպանության ժամանակ։
«Առաջին առարկայական ծանոթությունը պարոն Թռչունյանի ստորագրությունն էր, որը ես տեսա իմ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո, և այն շատ գեղեցիկ էր։ Ստորագրություն, որը ինչ-որ ձևով պատմում էր մարդու մասին. սա ասում եմ նաև որպես հոգեբան։ Իսկ տարիներ անց արդեն իրական հանդիպումը բացահայտեց մի անհատականության, որը միավորում էր գիտնականին, ինտելեկտուալին և բարձր հուզական ինտելեկտ ունեցող մարդուն»,- հիշեց նա։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանն իր հուշերում ընդգծեց Ա. Թռչունյանի մարդկային և մասնագիտական բարդ, բայց ուժեղ ճանապարհը։ Նա հիշեց, թե ինչպես էին միասին աշխատում, վիճում, ոգեշնչվում միմյանցից։
«Նրա ճանապարհը միայն հեշտ հաղթանակների ճանապարհ չէր»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ա. Թռչունյանը սկզբունքային էր, երբեմն՝ նույնիսկ բարդություններ ստեղծող, բայց հենց այդ հատկանիշներն էին նրան հասցնում նպատակներին։
Հատկանշական էր նաև այն, որ կյանքի վերջին տարիներին նա կարողացավ իրականություն դարձնել իր վաղեմի գաղափարները՝ ձևավորելով գիտական դպրոց, ունենալով աշակերտներ և շարունակելով գիտությամբ զբաղվել մինչև վերջ։
Պրոֆեսորի որդին՝ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ ղեկավար Կարեն Թռչունյանը, ներկայացրեց ինստիտուտի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ իրենց աշխատանքի արդյունքները որոշ ուղղություններով արդեն մրցունակ են միջազգային ասպարեզում։ ԵՊՀ-ում ստեղծված հնարավորությունները նա բնորոշեց որպես կարևորագույն արժեք, որը բաց է նոր սերնդի համար։
Կարեն Թռչունյանը նաև խորհրդանշական համարեց այն փաստը, որ հենց միջոցառման օրը ստացել է միջազգային հեղինակավոր գիտական ամսագրում իր հոդվածի տպագրության հաստատման մասին լուրը, ինչը հոր գիտական ուղին շարունակելու ևս մեկ վկայություն է:
Հոբելյանական միջոցառումը նշանավորվեց նաև հուշամեդալների շնորհմամբ։ Որպես հիշողության և գնահատանքի խորհրդանիշ՝ Արմեն Թռչունյանի 70-ամյակի հուշամեդալ հանձնվեց ԵՊՀ-ին։ Հուշամեդալներ ստացան նաև ոլորտում նշանակալի ներդրում ունեցող մասնագետ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանը և Արմեն Թռչունյանի անվան կրթաթոշակակիրները։
Խորհրդանշական նվեր էր նաև «Պատանի բնագետի հանրագիտարան» գիրքը, որը փոխանցվեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցին՝ կամրջելով անցյալն ու ապագան, ինչպես նաև նոր սերունդներին պատգամելով գիտության հանդեպ հետաքրքրությունը։
Միջոցառումն ամփոփվեց դասական երաժշտության կատարումներով:












