Апреля 29, 2026 | 19:50
Наука
Образование
Мероприятия
Научное сообщество отметило 100-летие со дня рождения профессора Манвела Асатряна
На факультете армянской филологии Ереванского государственного университета состоялась общенациональная конференция, посвященная 100-летию со дня рождения выдающегося лингвиста, доктора наук, профессора Манвела Асатраяна. Целью конференции было освещение научных достижений Манвела Асатраяна и обсуждение роли его фундаментальных работ в современной арменологии. Это стало прекрасной возможностью для изучения теорий и методологии, разработанных профессором, в научном контексте.
Մանվել Ասատրյանի հեղինակած ձեռնարկները («Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր», «Ուրմիայի (Խոյի) բարբառը», «Բայի սեռերը ժամանակակից հայերենում» և այլն) հայերենագիտության գործնական ուսուցման հիմնաքարերից են, որոնք ուսանողի սեղանին են դրվել՝ լեզվական տեսական գիտելիքները գործնական հմտությունների վերածելու նպատակով։
Պրոֆեսոր Ասատրյանի համար լեզուն սոսկ ուսումնասիրության առարկա չէր. նա հաճախ էր շեշտում. «Լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ. այն ազգի հոգին է, հիշողությունը, ինքնությունը»։ Իր աշխատությունների վերաբերյալ Մանվել Ասատրյանը համեստորեն նշում էր, որ եթե իր մեկնաբանությունների գոնե մի մասը նպաստի լեզվի քերականական կառուցվածքի ավելի խոր ընկալմանը, ապա ինքը լիովին հասած կլինի իր նպատակին։
Միջոցառման մեկնարկը տվեց ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, որը ընդգծեց պրոֆեսորի անգնահատելի դերը համալսարանական կրթության և գիտության զարգացման գործում։
Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանն ընդգծեց, որ Մանվել Ասատրյանն իր ստեղծած արժեքներով հասել է հայ քերականագիտության ամենաբարձր դիրքերին՝ գրավելով ուրույն և հիմնավոր տեղ։
Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Աբաջյանը նրան բնութագրեց որպես մի ամբողջ դարաշրջան հայ լեզվաբանության մեջ, որը իր սաներին փոխանցել է ոչ միայն գիտելիք, այլև մտածողություն, գիտական մոտեցում և լեզվի նկատմամբ խորագույն պատասխանատվության օրինակ։
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Մանվել Ասատրյանի նման գիտնականների թողած ժառանգությունը հայագիտության զարգացման ռազմավարական հիմքն է։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան պրոֆեսորադասախոսական անձնակազմի ականավոր ներկայացուցիչներ՝ ներկայացնելով Մանվել Ասատրյանի կյանքի ուղին, բարբառագիտության մեջ նրա կատարած դասակարգումները, հայերենում դերբայական ստորոգման կառույցների քննությունը և պրոֆեսորի կապը արևելագիտության հետ։
Կարևորվեց Մանվել Ասատրյանի դերը՝ որպես խստապահանջ ու հմուտ դասախոսի, որը կրթել է բանասերների տասնյակ սերունդներ։ Ի նշան երախտագիտության՝ դեռևս տասը տարի առաջ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է պրոֆեսորի անունով։
Գիտաժողովին ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմը, ներկայացուցիչներ հանրապետության տարբեր բուհերից և կենտրոններից, ասպիրանտներ, հայցորդներ, ուսանողներ և այլ հյուրեր։




