Июнь 15, 2026 | 17:52
Наука
Образование
Вручение образовательной премии «Золотые семена». Образование, память и ответственность
В Ереванском государственном университете состоялась шестая церемония вручения наград программы «Золотые семена: образовательные награды в знак благодарности и уважения». Программа реализуется с 2021 года при сотрудничестве Ереванского государственного университета и Благотворительного фонда «Ай Дзмер Пап» («Армянский Дед Мороз»). Программа преследует цель воздать дань уважения памяти молодых людей, погибших в 44-дневной Арцахской войне, содействовать развитию образования и науки, а также оказать поддержку молодым специалистам.
Այս տարի կրթամրցանակների արժանացան ԵՊՀ յոթ ֆակուլտետների և ինստիտուտների 21 ուսանողներ։ Մրցանակները պատերազմում անմահացած երիտասարդների անուններն են կրում և շնորհվում են այն ուսանողներին, որոնք աչքի են ընկել իրենց բարձր առաջադիմությամբ, ստեղծագործական կամ գիտական ակտիվությամբ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը նշեց, որ ծրագիրը վաղուց արդեն դուրս է եկել կրթաթոշակային նախաձեռնության շրջանակից։ Նրա խոսքով՝ այստեղ կարևորվում է ոչ միայն ուսանողների խրախուսումը, այլև այն արժեքների փոխանցումը, որոնց կրողներն էին պատերազմում զոհված երիտասարդները։
Նա ընդգծեց, որ տարբեր ֆակուլտետներում կազմակերպվող մրցութային փուլերը հնարավորություն են տալիս ուսանողների հետ խոսելու այդ երիտասարդների կյանքի, անցած ճանապարհի և նրանց թողած արժեքների մասին։ Ըստ դեկանի՝ մրցանակակիր ուսանողները շատ լավ հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է նման անվանական կրթամրցանակ ստանալը, և դրա բարոյական նշանակությունը հաճախ ավելի մեծ է, քան նյութական բաղադրիչը։
Ըստ Արշալույս Գալստյանի՝ համալսարանական միջավայրում նման ծրագրերը կարևոր են նաև այն պատճառով, որ նոր սերունդը հնարավորություն է ստանում ոչ միայն լսելու անուններ, այլև ճանաչելու մարդկանց, նրանց ընտրությունները, գաղափարներն ու գործը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ծնողներին ու հարազատներին, որոնք տարիների ընթացքում ուժ են գտել իրենց զավակների մասին խոսելու և նրանց հիշատակը երիտասարդներին փոխանցելու համար։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի ստեղծման պատմությունը՝ մատնանշելով, որ այն «ծնվել է» մեծ կորստի և այդ ցավը գործի վերածելու անհրաժեշտության արդյունքում։ Նրա խոսքով՝ գաղափարը ձևավորվել է պատերազմում զոհված Էրիկ Գևորգյանի ընտանիքի հետ զրույցներից հետո, երբ առաջացել է ցանկություն՝ ստեղծելու մի նախաձեռնություն, որը կապ կունենա կրթության ու ստեղծագործության հետ։
Նա պատմեց, որ առաջին կրթամրցանակը տրվել է 2021 թվականին՝ Էրիկ Գևորգյանի անվամբ, իսկ հետագայում ծրագրին սկսել են միանալ նոր ընտանիքներ և աջակիցներ։ Այսօր արդեն «Ոսկի սերմեր» նախաձեռնության շրջանակում ԵՊՀ յոթ ֆակուլտետներում գործում է ութ անվանական կրթամրցանակ։
Արմինե Պետրոսյանի խոսքով՝ ծրագրի հիմքում այն պատկերացումն է, որ պատերազմում զոհված երիտասարդների անունները պետք է շարունակեն ապրել կրթության, գիտության և ստեղծագործ աշխատանքի միջոցով։ Նա նշեց, որ կրթամրցանակները տրամադրվում են Հայաստանից և արտերկրից ծրագրին միացած աջակիցների շնորհիվ, որոնք կարևորում են կրթության զարգացմանն ուղղված նման նախաձեռնությունները։
Այս տարի առաջին անգամ ծրագրին միացել է նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ Երվանդ Հաջիյանի անվան կրթամրցանակով։
Կրթամրցանակներ հանձնվեցին Ֆիզիկայի ինստիտուտում՝ Էրիկ Գևորգյանի անվան, Պատմության ֆակուլտետում՝ Վահագն Թումասյանի անվան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ Վաչագան Մանուկյանի անվան, Հայ բանասիրության ֆակուլտետում՝ Վարդան Ամալյանի անվան, Արևելագիտության ֆակուլտետում՝ եզդի հերոսների անվան, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ Ռուբեն Համբարձումյանի և Դավիթ Յակովլևի անվան, իսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ Երվանդ Հաջիյանի անվան։
Ֆիզիկայի ինստիտուտի կրթամրցանակակիր Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իր համար այս կրթամրցանակին արժանանալը մեծ պատասխանատվություն է։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները երիտասարդներին հիշեցնում են, որ իրենց մասնագիտական առաջընթացը, գիտական աշխատանքը և ձեռքբերումները նույնպես կարող են ծառայել երկրի զարգացմանը։
Նա ընդգծեց, որ որպես ուսանող և կրտսեր գիտաշխատող՝ փորձում է իր գիտելիքներն ու աշխատանքը ներդնել գիտության զարգացման գործում՝ կարևորելով ուժեղ գիտության և կրթության դերը երկրի ապագայի համար։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կրթամրցանակակիր Մարիամ Աբրահամյանը նշեց, որ նման հանդիպումներն ու նախաձեռնությունները հնարավորություն են տալիս պահպանելու այն լույսն ու արժեքները, որոնք թողել են զոհված երիտասարդները։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ այդ հիշողությունը շարունակի ապրել մարդկանց գործերի, կրթության և ստեղծագործ աշխատանքի միջոցով։
Մրցանակաբաշխությանը ներկա էին հերոսների ծնողները, հարազատները, ընկերները, ինչպես նաև նախորդ տարիների կրթամրցանակակիրները։ Միջոցառումը միավորել էր տարբեր սերունդների մարդկանց՝ կրթության, հիշողության և պատասխանատվության գաղափարի շուրջ։








