Июнь 23, 2026 | 15:24
Наука
Волонтерство, практика и стажировка
В преддверии «COP17» для студентов ЕГУ проведена информационная встреча
По инициативе кафедр ботаники и микологии, а также зоологии биологического факультета Ереванского государственного университета в рамках учебной практики в Цахкадзоре было организовано информационное мероприятие, посвященное 17-й Конференции сторон Конвенции ООН о биологическом разнообразии («COP17»).
Հանդիպման շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) «COP17» համաժողովի ավագ խորհրդատու, կ.գ.թ., դոցենտ Ալլա Ալեքսանյանը։ Նա ներկայացրեց «COP17»-ի նշանակությունը, հիմնական նպատակները, անդրադարձավ Հայաստանի դերակատարմանը միջազգային կենսաբազմազանության օրակարգում և ուսանողներին ծանոթացրեց Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի հիմնարար գաղափարներին։
Բանախոսը շեշտեց, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական, տնտեսական և կրթական կարևոր նշանակություն ունեցող խնդիր է։
Միջոցառումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Ուսանողները ոչ միայն լսեցին դասախոսությունը, այլև մասնակցեցին խաղ-քննարկման, որի ընթացքում հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց գիտելիքները կենսաբազմազանության, կենդանական և բուսական աշխարհի, էկոհամակարգերի և բնության պահպանության վերաբերյալ։ Այս ձևաչափը նպաստեց ուսանողների ակտիվ ներգրավմանը թիմային աշխատանքում և թեմայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։
Առանձնակի կարևորվեց այն հանգամանքը, որ իրազեկումը կազմակերպվեց Ծաղկաձորում անցկացվող ուսումնական պրակտիկայի ընթացքում՝ բնության հետ անմիջական կապի պայմաններում։ Սա ուսանողներին հնարավորություն տվեց տեսական գիտելիքները համադրելու դաշտային ուսումնասիրությունների հետ և առավել խորությամբ ընկալելու կենսաբազմազանության պահպանության կարևորությունը թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար։
Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների էկոլոգիական մտածողության ձևավորմանը, մասնագիտական հետաքրքրությունների զարգացմանը և ուսանողների ակտիվ մասնակցությանը բնապահպանական գործընթացներին։ «COP17»-ին ընդառաջ կազմակերպվող նման հանդիպումները նաև կարևոր հարթակ են ապագա մասնագետներին միջազգային բնապահպանական օրակարգին ծանոթացնելու և Հայաստանի կենսաբազմազանության արժեքը վերաիմաստավորելու համար։

