Июля 20, 2026 | 09:15
Наука
Публикации и научные журналы
Международное сотрудничество
Научная инициатива факультета биологии ЕГУ - на престижной международной платформе
Книга «Биологическая наука и инновации для достижения целей устойчивого развития», изданная по инициативе биологического факультета Ереванского государственного университета, является важным достижением на пути к международному признанию научной деятельности не только факультета, но и всего университета. Всего через две недели после публикации книга была полностью включена в международную научную информационную базу данных «Scopus», и все 17 глав книги были проиндексированы, что по научной ценности эквивалентно статьям, опубликованным в международном журнале категории Q4. Это дает авторам возможность представить свои исследования международному академическому сообществу на высокорейтинговой научной платформе.
Գիտաժողովի լավագույն աշխատանքները՝ մեկ միջազգային հրատարակությունում
Գիրքը հիմնված է 2025 թվականին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացված հետազոտությունների վրա։
Գիտաժողովին մասնակցել է շուրջ 200 գիտնական Հայաստանից և արտերկրից։ Ներկայացված աշխատանքներից բազմաստիճան գիտական ընտրության և անկախ գրախոսության արդյունքում ընտրվել են լավագույն 17 հետազոտությունները, որոնք վերամշակվել և հրատարակվել են որպես գրքի առանձին գլուխներ։
Յուրաքանչյուր նյութ անցել է խիստ գիտական գնահատման գործընթաց, ներառյալ՝ անանուն միջազգային գրախոսություն, խմբագրական մշակում և հրատարակչության որակի վերահսկողություն, ինչն ապահովել է հրատարակության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
«Հայ հեղինակների աշխատանքները գնահատել են արտասահմանյան փորձագետները, իսկ արտերկրի հեղինակների հոդվածները՝ հայ մասնագետները։ Սա ապահովել է գնահատման անկախությունն ու բարձր գիտական որակը»,- ընդգծում է ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը։
Կայուն զարգացման մարտահրավերները գիտական լուծումներով
Գրքում ներկայացված հետազոտությունները միավորված են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ցույց տալու, թե ինչպես կարող են կենսաբանական գիտությունն ու նորարարական մոտեցումները նպաստել ժամանակակից բնապահպանական և հասարակական մարտահրավերների հաղթահարմանը։ Հեղինակներն անդրադառնում են կենսաբանական գիտության, շրջակա միջավայրի պահպանության, կայուն գյուղատնտեսության և այլ արդիական ուղղությունների՝ առաջարկելով գիտական լուծումներ, որոնք համահունչ են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։
Հենց այս միջառարկայական մոտեցումն էլ գիրքը դարձնում է արժեքավոր աղբյուր ոչ միայն կենսաբանների, այլև հետազոտողների, դասախոսների, քաղաքականություն մշակողների, ասպիրանտների և կայուն զարգացման խնդիրներով հետաքրքրվող մասնագետների համար։
Միջազգային հեղինակավոր հրատարակչության հետ համագործակցություն
Գիրքը լույս է տեսել ամերիկյան հեղինակավոր «IGI Global» հրատարակչությունում, որը գիտական հրատարակությունների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող առաջատար հարթակներից է։
Հրատարակության ամբողջ գործընթացը՝ ձեռագրերի ընդունումից մինչև վերջնական հրապարակում, կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով գիտական, տեխնիկական և հրատարակչական մի քանի փուլեր։ Հենց այս բարձր որակի շնորհիվ գիրքը հրապարակումից կարճ ժամանակ անց ընդգրկվել է «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում։
ԵՊՀ գիտական ներուժի միջազգային ներկայացվածության նոր ցուցիչ
Հրատարակությունն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ այն ամբողջությամբ ձևավորվել և համակարգվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։
Գրքի գիտական խմբագիրներն են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը, ինչպես նաև նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Աբհիշեկ Սինխը։ Խմբագրական աշխատանքներում ներգրավված են եղել նաև տարբեր երկրների անկախ փորձագետներ, որոնք կատարել են հոդվածների անանուն գիտական գնահատումը։
Այս ձևաչափը ոչ միայն բարձրացնում է հրատարակության հեղինակությունը, այլև նպաստում է ԵՊՀ գիտական հրապարակումների միջազգային տեսանելիության աճին, քանի որ «Scopus»-ում ներկայացված են ինչպես ամբողջական գիրքը, այնպես էլ գրքի բոլոր գլուխները՝ որպես առանձին գիտական հրապարակումներ։
Շարունակական նախաձեռնություն՝ միջազգային գիտական հարթակ ձևավորելու նպատակով
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը նախատեսում է գիտաժողովը կազմակերպել երկու տարին մեկ՝ պահպանելով նույն միջազգային ձևաչափը։
Արդեն 2027 թվականին կհայտարարվի հաջորդ գիտաժողովի մեկնարկը, որի լավագույն աշխատանքները ևս նախատեսվում են հրատարակել «IGI Global»-ում։ Երկարաժամկետ նպատակն է ձևավորել գրքերի շարունակական շարք, ինչը ժամանակի ընթացքում կդառնա ճանաչված միջազգային գիտական հարթակ և կնպաստի ինչպես գիտաժողովի, այնպես էլ ԵՊՀ գիտական հեղինակության ամրապնդմանը։
«Մեր նպատակն է ձևավորել գրքերի շարունակական շարք։ Եթե կարողանանք պահպանել նույն որակը, մի քանի տարվա ընթացքում այս հրատարակությունները միջազգային գիտական ճանաչում կունենան, ինչն ուղղակիորեն կապվելու է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաժողովի հետ»,- եզրափակում է Կարեն Ղազարյանը։