«Մանրէների հետքերով» խորագրով ինտերակտիվ խաղ ԵՊՀ-ում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 201 լսարան
Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Մանրէների միջազգային օրվա շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի և «ArMicro ASM» ուսանողական ընկերության նախաձեռնությամբ կկազմակերպվի ինտերակտիվ քուիզ՝ նախատեսված Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար:
Մանրէների միջազգային օրվան նվիրված ինտերակտիվ քուիզի նպատակն է ուսանողների շրջանում մեծացնել մանրէաբանության նկատմամբ հետաքրքրությունը, ամրապնդել առարկայական գիտելիքները, ինչպես նաև զարգացնել ուսանողների արագ կողմնորոշվելու, տրամաբանորեն մտածելու և թիմային աշխատանքի հմտությունները: