«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախս։
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի էլեկտրոնային հասցեին՝ lia_evoyan@ysu.am:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 22-ը՝ ժամը 17:00-ն։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ միայն անգլերենով կամ գերմաներենով և PDF ձևաչափով.
1. Անձնագրի պատճեն
2. Ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով
3. Մոտիվացիոն նամակ
4. Ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից
5. ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ տեղեկանք
6. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies, KA171 — բացված էջում անհրաժեշտ է ընտրել և լրացնել KA171 շարժունության համար նախատեսված Learning Agreement for Studies ձևանմուշը)
7. Անգլերենի կամ գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը հաստատող վկայական
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան