«Կորպորատիվ իրավունք» խորագրով բաց դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Ս.թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:05-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի կունենա «Կորպորատիվ իրավունք» խորագրով բաց դասախոսությունը:
Զեկուցումով հանդես կգա Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի դասախոս Ալեքսանդր Անատոլևիչ Կուզնեցովը:
Ներկա կլինեն Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: