«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մոնպելիեի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության (Ֆրանսիական բանասիրության ամբիոն) ֆակուլտետների ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Առարկաների ցանկը և մանրամասն տեղեկություններն առկա են այստեղ:
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝ https://forms.gle/W9jhjKtoWZZtxwjj6
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 9՝ ժամը 14։00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան