«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բոննի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում առնվազն երկու ամիս տևողությամբ հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով։
Գերմաներենի կամ անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն։
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ասպիրանտների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF ձևաչափով).
1. անձնագրի սքանավորված պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass » ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ՝ 1–1,5 էջ (գրված ազատ ոճով),
4. բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմներ,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ասպիրանտ լինելու վերաբերյալ,
6. հետազոտական աշխատանքի թեման և հակիրճ նկարագիրը՝ 2–3 էջ,
7. հրավեր Բոննի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ +374 60 710136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am