«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ-ի և WSB համալսարանի (Դոմբրովա Գուրնիչա, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ և հոգում ճանապարհածախսը։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝ https://forms.gle/dxouhZ8fiPSgCR289
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն։
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am