«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բեյրա Ինտերիորի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բակալավրիատի ուսանողների համար՝ 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ծրագրի հայտերն ընդունվում են հետևյալ հղմամբ.
https://forms.gle/PC3rMzPUunoyKfWp9
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 12-ը՝ ժամը 14:00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան