«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուսումնական տարում 1 շաբաթ (8 ժամ) դասավանդելու նպատակով:
Իսպաներենի/ անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի կայքէջում:
Ծրագրի հայտերն ընդունվում են հետևյալ հղմամբ.
https://forms.gle/CqVYgsn4DNPoqNQdA
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 8-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ:
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան