Дата
Մեկ շաբաթ առաջ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակում համալսարանում հանդիպեցին ուսանողները, շրջանավարտներն ու գործատուները։
Էքսպոն դարձավ նոր կապերի, մասնագիտական հնարավորությունների և գաղափարների հանդիպման վայր․ ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան տարբեր ոլորտների կազմակերպությունների ընձեռած հնարավորություններին, իսկ գործատուները բացահայտեցին նոր տաղանդներ, գաղափարներ ու մասնագիտական ներուժ։
«ԲանՈՒԳործ»-ը պարզապես աշխատանքային հնարավորությունների տոնավաճառ չէ։ Այն միջավայր է, որտեղ ձևավորվում են կապեր, տեղի է ունենում փորձի փոխանակում, իսկ համալսարանական գիտելիքն ու մասնագիտական ներուժը հանդիպում են իրական աշխատանքի պահանջներին։