Дата
Համալսարանական տարիներն ավարտվում են, բայց համալսարանական պատմությունները՝ ոչ։
«Հարցուփորձ»-ի տաղավարում երեք քարտերից մեկի ընտրությունը բավական էր, որ շրջանավարտները մտովի հետ գնային մի քանի տարով։
Հարցերից մեկը հիշեցնում էր մի մարդու, մյուսը՝ մի դեպք, մեկ ուրիշը՝ մի ամբողջ ժամանակաշրջան։
Ծիծաղ, զարմանք ու պատմություններ, որոնք տարիներ անց էլ շարունակում են ժպիտ պարգևել։
Երբեմն մեկ հարցն էլ բավական է՝ համալսարանական տարիները վերապրելու համար։