ԳԱՓԾ (DAAD) ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, 7-րդ մասնաշենք, 507 լսարան
Ս.թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում Գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրերի վերաբերյալ:
Ծրագրերը կներկայացնի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից ՀՀ գործուղված ակադեմիական մասնագետ (DAAD-լեկտոր), դոկտոր Էլիզաբեթ Ռուդոլֆը:
Մուտքն ազատ է: