Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված պանելային քննարկում՝ «Հոգեկան առողջությունը թվային դարաշրջանում. իրական օգնությու՞ն, թե՞ վիրտուալ պատրանք» խորագրով:
Իրազեկման միջոցառմանը կմասնակցեն հ.գ.դ., պրոֆեսոր Հ. Ավանեսյանը, հ.գ.թ., դոցենտ Հ. Հովհաննիսյանը, հ.գ.թ., դոցենտ Ա. Բեջանյանը և հոգեբույժ Զ. Զախարյանը: