Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ, ԵՊՀ 8-րդ մասնաշենք
Ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Հայ բանասիրության ֆակուլտետը և Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիան:
Գիտաժողովը տեղի կունենա.
08.10.2026-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում,
09.10.2026-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում,
10.10.2026-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Եռօրյա գիտաժողովը կհամախմբի աշխարհի հայագիտական տարբեր կենտրոնների հայ և օտարազգի մասնագետների: