«Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Ֆիրդուսիի անվան դահլիճ, 218 լսարան
Ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Շնորհանդեսի միջոցառմանը ներկա կլինի Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ահմադ Դոնյամալին։