Իսպանիայի Ուելվա քաղաքում գործող «Kedaro International» կազմակերպությունը 18-22 տարեկան ԵՊՀ ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Global Voices 2027»-ին, որը տեղի կունենա 2027 թվականի օգոստոսի 22–28-ը:
«Global Voices»-ը միջազգային երիտասարդական համաժողով է, որն ավելի քան 30 երկրների երիտասարդների կմիավորի Ատլանտյան օվկիանոսի ափին տեղակայված Ուելվա քաղաքում (Իսպանիա)։ Համաժողովը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Անդալուսիայի մշակույթին, խոհանոցին և տեսարժան վայրերին՝ համատեղելով կրթական փորձը, մշակութային ծրագրերն ու ճանաչողական այցերը:
Համաժողովի շրջանակում կանցկացվեն առաջնորդության և հանրային խոսքի վարպետության դասեր, բանավեճեր և թիմային նախագծեր։
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մանրամասները՝ այստեղ։