«COP17»-ին ընդառաջ․ աշնանային դպրոց և ինտենսիվ աշխատաժողով ԵՊՀ-ում
Ս․թ․ հոկտեմբերի 12‒16-ը ԵՊՀ-ում Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ու Վիեննայի համալսարանի (Ավստրիա) բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնների համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային միջոցառում՝ «Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը․ «COP17»-ին ընդառաջ» խորագրով։
Աշնանային դպրոցի և ինտենսիվ աշխատաժողովի դաշտային աշխատանքները և դասախոսությունները կկազմակերպվեն «Սևան» ազգային պարկի ու Տավուշի և Լոռու մարզերի պահպանվող տարածքներում, իսկ լաբորատոր աշխատանքները՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման լաբորատորիայում (313):
Հնգօրյա միջոցառման ժամանակացույցն ու տևողությունը՝ ստորև․
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00‒19:00-ն,
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00‒19:00-ն,
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:00‒17:00-ն,
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00‒14:00-ն,
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00‒17:00-ն:
Միջոցառման ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և ակադեմիական համապատասխան կրեդիտներ։