Հայկուհի Յայլոյան
Հայկուհի Յայլոյանը կրթության կառավարման մագիստրոս է և անգլերեն լեզվի ու գրականության մասնագետ։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում զբաղեցնում է Միջազգային բակալավրիատի (IB) «Դիպլոմա» ծրագրի համակարգողի պաշտոնը և իրականացնում CAS-ի (Ստեղծագործականություն, գործունեություն և ծառայություն) ուսուցչի ու համակարգողի պարտականությունները:
Նրա մասնագիտական հետաքրքրություններն են կրթության որակի բարելավումը, սովորողակենտրոն ուսուցումը, միջազգային մտածողության զարգացումը և կրթական նորարարությունների ներդրումը։