Պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայոց հնագույն, հին շրջանների և միջին դարերի պատմության և պատմական աշխարհագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, hայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է նորագույն հետազոտությունների արդյունքների լույսի ներքո քննարկել հայոց պատմության հնագույն և հին շրջանների, ինչպես նաև պատմական ժողովրդագրության տարբեր հիմնահարցերը։
Թեմատիկ հիմնական ուղղություններն են.
Հայոց պատմության հնագույն և հին շրջաններ
Կովկասյան և առաջավորասիական տարածաշրջանների հնագույն և հին շրջանի պատմության հարցեր
Պատմական ժողովրդագրության տեսական և մեթոդաբանական խնդիրներ
Հնագիտություն և տարածաշրջանի պատմության հիմնահարցեր
Ազգաբանություն/մշակութային մարդաբանություն և տարածաշրջանի ուսումնասիրություն
Հայ մշակույթի և արվեստի հին ու միջին դարերի պատմության հիմնահարցեր