«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական և Քոբլենցի համալսարանների (Գերմանիա) միջև համագործակցության պայմանավորվածությամբ՝ նախատեսվում է ուսանողների շարժունություն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի ուսանողների համար՝ 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում Քոբլենցի համալսարանում ուսումնառելու նպատակով։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն:
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am