Առաջնորդությունը ճգնաժամերի ժամանակ. բաց դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Առաջնորդությունը ճգնաժամերի ժամանակներում. դասեր Աֆղանստանից, Սոմալիից և Սիրիայից» խորագրով բաց դասախոսություն:
Բանախոսն է միջազգային զարգացման և ճգնաժամերի կառավարման փորձագետ, ՀՀ նախագահի խորհրդական, «ReArmenia» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար, դոկտոր Դավիթ Հակոբյանը, որի փորձառությունն ընդգրկում է ճգնաժամերի և զինված հակամարտությունների պայմաններում խաղաղաշինության, պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտները։
Գրանցումը՝ այստեղ: