«Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կանցկացվի «Երբ ռազմավարությունը հանդիպում է իրականությանը» խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, «IASP Armenia Chapter»-ի և «Spark.work»-ի համատեղ նախաձեռնությամբ։
Քննարկումների առանցքում կլինեն առաջնահերթությունների հստակեցումը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը, առաջնորդությունը, թիմերի ներգրավվածությունն ու առաջընթացի շարունակական մշտադիտարկումը։
Միջոցառման ծրագրում նախատեսվում են՝
պանելային քննարկում (տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ),
գործնական մոտեցումների, թվային գործիքների ներկայացում և Spark.work հարթակի ցուցադրություն,
մասնագիտական շփումներ և փորձի փոխանակում։
Մասնակցությունն անվճար է։
Նախնական գրանցումը պարտադիր է։
Գրանցումը՝ այստեղ: