Զաարլանդի համալսարանը (Գերմանիա) «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տրամադրում է 3 կրթաթոշակ ԵՊՀ քիմիայի (մասնագիտացում՝ քիմիական/օրգանական սինթեզ, էլեկտրաքիմիա) և կենսաբանության ֆակուլտետների (մասնագիտացում՝ կենսաբանական վերլուծություն) ասպիրանտների համար՝ 1 ամիս ժամկետով 2023/2024 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է օրական 70 եվրո՝ մինչև 14-րդ օրը, 50 եվրո՝ 14-րդ օրվանից մինչև 30-րդ օրը: Ավիատոմսերի գումարը փոխհատուցվում է 530 եվրոյի չափով:
Գերմաներենի և (կամ) անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://www.uni-saarland.de/en/home.html:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 10-ը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. տեղեկանք աշխատավայրից (ուսման վայրից),
6. հրավեր Զաարլանդի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին:
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան