ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի՝ ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը, հանձնաժողովների և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները: ՈՒԳԸ գիտական խորհրդի նախագահը ՈՒԳԸ նախագահն է, որին ընտրում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Ներկայում ՈՒԳԸ նախագահը Պատմության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Բաղումյանն է, փոխնախագահը՝ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ Դավիթ Սարգսյանը, իսկ քարտուղարը՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Կարինե Քամալյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ դառնալու հնարավորություն ունեն բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, որոնք ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Վերջինս ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին: ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, այնուհետև ընտրության արդյունքները պետք է հաստատի ֆակուլտետի գիտական խորհուրդը:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ունի չորս մշտական հանձնաժողով՝
Արտաքին կապերի հանձնաժողով,
Տեղեկատվական հանձնաժողով,
Թարգմանական հարցերի հանձնաժողով,
Ընդհանուր հարցերի հանձնաժողով:
Հանձնաժողովների կազմը համալրվում է ՈՒԳԸ ստորաբաժանումների նախագահների կողմից ՈՒԳԸ մեկական անդամի առաջադրմամբ:

Ղեկավար մարմին
![]() | ՍԻՐԱՆՈՒՇ ԲԱՂՈՒՄՅԱՆԵՊՀ ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 1995 թ. փետրվարի 28-ին Գյումրիում։ Սովորել է Գյումրու Վ. Համբարձումյանի անվան №4 հիմնական, ապա №7 ավագ դպրոցներում։ 2013-2017 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի նույնանուն բաժնում։ 2017-2019 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2019 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի հայցորդ է։ 2013 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։ 2018-2020 թթ․ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: 2018-2023 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ 2020-2023 թթ. եղել է ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղարը: 2023 թ․ հունվարից եղել է ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահը։ 2023 թ. սեպտեմբերից ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահն է։ |
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՈՒԳԸ փոխնախագահ
| |
![]() | ԿԱՐԻՆԵ ՔԱՄԱԼՅԱՆՈՒԳԸ քարտուղար
Ծնվել է 2004 թ. սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում։ 2010-2022 թթ. սովորել է Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2022 թվականից սովորում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն բաժնում»։ 2023 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը: 2024-2025 թթ. եղել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը։ 2024 թվականից ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։ 2025 թ. մարտից ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության քարտուղարն է։ |
![]() | ԻՐԻՆԱ ՄԵՀՐԱԲՅԱՆՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ
Ծնվել է 2003 թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Մղարթ գյուղում: 2009-2018 թթ. սովորել է Մղարթի հիմնական դպրոցում: 2018-2021 թթ. սովորել է Ալավերդու Ստ. Շահումյանի անվան №5 ավագ դպրոցում: 2021 թվականից սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն» կրթական ծրագրում։ 2022 թ. փետրվարից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը: 2022-2024 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն: 2024-2025 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ: 2025 թվականից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։ 2025 թվականից ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն է։ |
![]() | ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ
Ծնվել է 2001 թ․ հունվարի 23-ին Աշտարակ քաղաքում: 2007-2019 թթ․ սովորել է Ն․ Սիսակյանի անվան №5 դպրոցում: 2019-2023 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատում: 2021-2023 թթ․ եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ: 2023-2024 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրում: 2024 թվականից ԵՊՀ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահն է: 2024 թ․ սեպտեմբերից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ: 2025 թ․ մայիսից համատեղությամբ նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է: |
![]() | ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահ (ռուսերենի գծով)
Ծնվել է 2005 թ. հոկտեմբերի 13-ին Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ 2011-2023 թթ. սովորել է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2023 թվականից սովորում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում։ 2024 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը: 2024-2025 թթ. եղել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը։ 2024 թվականից ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։ 2025 թ. ապրիլից ԵՊՀ ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահն է (ռուսերենի գծով)։ |
![]() | ՖԱՐԻԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահ (անգլերենի գծով)
Ծնվել է 2001 թ. նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում: 2007-2019 թթ․ սովորել է Ներքին Սասնաշենի Հ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2019-2023 թթ․ սովորել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» կրթական ծրագրում։ 2023 թվականից սովորում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրում։ 2021 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։ 2021-2024 թթ. եղել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։ 2021-2024 թթ. եղել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ 2023 թ․ արժանացել է «Լավագույն ուսանող-2023» կոչմանը և պարգևատրվել բրոնզե մեդալով: 2024 թվականից ԵՊՀ ՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահն է (անգլերենի գծով)։ |
![]() | ՅՈՒՐԻ ԲԱԼՈՒՅԱՆՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի նախագահ
Ծնվել է 2006 թ. հունիսի 20-ին Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: 2012-2020 թթ․ սովորել է Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցում։ 2020-2021 թթ․ սովորել է Ստեփանակերտի №7 դպրոցում։ 2021-2023 թթ․ սովորել է Ստեփանակերտի №11 ավագ դպրոցում։ 2023-2024 թթ․ սովորել է Երևանի №62 ավագ դպրոցում։ 2024 թվականից սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրում։ 2025 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը: 2025 թ․ հոկտեմբերից ԵՊՀ ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի նախագահն է։ |
ԻՐԻՆԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Մղարթ գյուղում:
2009-2018 թթ. սովորել է Մղարթի հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Ալավերդու Ստ. Շահումյանի անվան №5 ավագ դպրոցում:
2021 թվականից սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն» կրթական ծրագրում։
2022 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2022-2024 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն:
2024 թ. փետրվարի 15-ից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ

ԱՆՈՒՇԻԿ ԲԱԴԵՅԱՆ
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2004 թ․ դեկտեմբերի 21-ին Վարդենիս քաղաքում։
2010-2019 թթ․ սովորել է Վարդենիսի Էդ․ Պողոսյանի անվան №2 հիմնական դպրոցում։
2019-2022 թթ․ սովորել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում՝ «Բանկային գործ» բաժնում, ավարտել է գերազանցությամբ։
2022 թվականից սովորում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» կրթական ծրագրում։
2025 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը:
2025 թ․ սեպտեմբերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է։
ԼԻԱ ՄԱՆԱՍՅԱՆ

ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2004 թ․ օգոստոսի 26-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքում։
Սովորել է Շուշիի Խ․ Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցում։
2022 թվականից սովորել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի բակալավրիատում։
2022 թվականից անդամակցում է ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։
2022-2023 թթ. եղել է ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության քարտուղարը։
2023 թվականից եղել է ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության փոխնախագահը։
2023 թվականից սովորել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատում։
2024-2025 թվականներից եղել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԳԸ փոխնախագահը։
2025 թվականից ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է։
2025 թվականից ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։
ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2001 թ․ հունվարի 23-ին Աշտարակ քաղաքում:
2007-2019 թթ․ սովորել է Ն․ Սիսակյանի անվան №5 դպրոցում:
2019-2023 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատում:
2021-2023 թթ․ եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:
2023-2024 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրում:
2024 թվականից ԵՊՀ ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահն է:
2024 թ․ սեպտեմբերից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2025 թ․ մայիսից համատեղությամբ նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. դեկտեմբերի 3-ին Երևան քաղաքում:
2010-2019 թթ. սովորել է Երևանի Ռ․ Իշխանյանի անվան №153 հիմնական դպրոցում:
2019-2022 թթ. սովորել է Երևանի Ա․ Երզնկյանի անվան №118 ավագ դպրոց, տնտեսագիտական մասնագիտացում (գերազանցության ատեստատ):
2022 թվականից սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2023 թ. փետրվարից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը:
2024 թ. դեկտեմբերից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
ՆԱՐԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2001 թ․ նոյեմբերի 13-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում:
2007-2019 թթ․ սովորել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ավ․ Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում։
2019-2023 թթ․ սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։
2023-2025 թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2025 թվականից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հայցորդ է և նույն ֆակուլտետի աշխատակից:
2020 թվականից դարձել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2021-2023 թթ. եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատուն:
2023 թվականից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:

ՓԻՐՈՒԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2005 թ․ փետրվարի 2-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղում։
2011-2023 թթ. սովորել է Այգեձորի միջնակարգ դպրոցում։
2023 թվականից սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում։
2024 թվականից անդամակցել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։
2024 թվականից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։
2024 թվականից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է։
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
ՄԱԴՈՐԱ ՀԱՐՈՆՅԱՆ
Կենտրոնի ՈՒԳԸ նախագահ
ԿԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. նոյեմբերի 19-ին Շիրակի մարզի Հովտուն գյուղում:
2009-2013 թթ. սովորել է Հովտունի տարրական դպրոցում:
2013-2021 թթ. սովորել է Բանդիվանի Հովիկ Սուքիասյանի անվան միջնակարգ դպրոցում:
2022 թվականից սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նույնանուն կրթական ծրագրում:
2023 թ. փետրվարից անդամակցել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։
2024 թ. հոկտեմբերից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
ԱՆՆԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2005 թ. նոյեմբերի 25-ին Լոռու մարզի Մղարթ գյուղում։
2011-2020 թթ. սովորել է Մղարթ գյուղի հիմնական դպրոցում։
2020-2023 թթ. ուսումը շարունակել է Ալավերդու Ստ. Շահումյանի անվան №5 ավագ դպրոցում:
2023 թվականից սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
2023 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։
2024-2025 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատուն։
2025 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Լիա Գրիգորյան
ՀՐԱԾԻՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2001 թ. օգոստոսի 8-ին Երևանում:
2007-2016 թթ. սովորել է Երևանի №31 հիմնական դպրոցում։
2016-2019 թթ. սովորել է Երևանի №2 ավագ դպրոցում։
2019-2023 թթ. սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։
2023 թվականից սովորում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում։
2023 թվականից դարձել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2023 թ. նոյեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
2024 թ. հունիսին արժանացել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Լավագույն ուսանող-2024» կոչմանը և պարգևատրվել է բրոնզե մեդալով:
ԱՆԱՀԻՏ ՍՎԱԶՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. հունվարի 1-ին Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում:
2008-2020 թթ. սովորել է Թաթուլի Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում:
2020-2024 թթ. սովորել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագրում:
2024 թվականից սովորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն» (Մարքեթինգ) մագիստրոսական կրթական ծրագրում:
2022 թվականից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը:
2023-2024 թթ. եղել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու:
2024 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
2025 թ. փետրվարից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2002 թ. նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
2009-2018 թթ. սովորել է Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան №4 հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան №1 ավագ դպրոցում:
2021 թվականից սովորում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրում:
2021 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2022-2023 թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն:
2023 թ. նոյեմբերից ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
ԱՆԱՀԻՏ ՋԻԼԻԿՅԱՆ

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
2009-2018 թթ. սովորել է Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Վանաձորի Վ. Տերյանի անվան №5 ավագ դպրոցում:
2021 թվականից սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նույնանուն կրթական ծրագրում:
2022 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2022 թ. հոկտեմբերից ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
ՄԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինստիտուտի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թվականի փետրվարի 2-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
2009–2018 թթ. հաճախել է Վանաձորի Պավել Տիչինայի անվան №20 հիմնական դպրոց։
2018–2021 թթ. սովորել է Վանաձորի Գրիբոյեդովի անվան №11 ավագ դպրոցում։
2022 թվականից սովորում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում՝ «Ֆարմացիա» կրթական ծրագրում։
2023 թ. սեպտեմբերից անդամակցում է Ուսանողական գիտական ընկերությանը։
2023–2024 թթ. եղել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ քարտուղարը։
2025 թ. մարտից ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ նախագահն է։
ՍՈՒՍԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինստիտուտի ՈՒԳԸ նախագահ