Общая информация
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ֆիզիկական և զգայարանների խանգարումներով հաշմանդամ ուսանողներին աջակցելու նպատակով, ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետով.
հրամայում եմ
1. Սահմանել, որ.
1) Տեսողական և լսողական զգայարանների խանգարումներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ հաշմանդամ ուսանողների դասապատրաստմանն օժանդակելու և համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով, տվյալ ֆակուլտետի աշխատողներին լրավճար նշանակելու համար, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ֆակուլտետին հատկացնել 400 000 ՀՀ դրամ՝ մեկ ուսանողի հաշվարկով:
2) Հենաշարժողական խանգարումներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ հաշմանդամ ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու նպատակով, տվյալ ֆակուլտետի աշխատողներին լրավճար նշանակելու համար, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ֆակուլտետին հատկացնել 200 000 ՀՀ դրամ՝ մեկ ուսանողի հաշվարկով:
3) Սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված ուղեկցումն ուսանողների կողմից կատարվելու դեպքում տվյալ ուսանողին ԵՊՀ ռեկտորի սահմանած չափով կտրամադրվի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:
2. Ֆակուլտետների դեկաններին (ինստիտուտների, կենտրոնների տնօրեններին)՝ մինչև 2019 թ. նոյեմբերի 1-ը ԵՊՀ ռեկտորին ներկայացնել սույն հրամանի 1-ին կետում նշված հատուկ կարիքներ ունեցող ուսանողների անվանացանկը՝ կցելով նրանց հետ դասապատրաստման պարապմունքներ անցկացնելու կամ համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու անհրաժեշտության հիմնավորումը, ինչպես նաև այդ աշխատանքները կատարող աշխատողների կամ ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Սույն հրամանի մասին տեղեկացնել ֆակուլտետների դեկաններին (ինստիտուտների, կենտրոնների տնօրեններին):
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: