
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ս․թ․ մայիսի 12-16-ը իրականացնելու է «Հոդվածագրության դպրոց-3» աննախադեպ գիտակրթական ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական այլ հաստատությունների ուսանողները, ասպիրանտները, գիտությամբ հետաքրքրված երիտասարդները:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 10-ը լրացնել հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։