«Մաթևոսյանական ընթերցումներ-5» խորագրով հանրապետական գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (8-րդ մասնաշենք)
Ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայ նորագույն գրականության և քննադատության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մաթևոսյանական ընթերցումներ-5» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված գրողի ծննդյան 90-ամյակին:
Միջոցառմանը ներկա կլինեն Հովհաննես Հովհաննիսյանը (ԵՊՀ ռեկտոր), ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։